483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
2009 թվականը Հայաստանի համար արմատական բարեփոխումների տարի կդառնա. վարչապետ
14:06
08 Հունվարի 2009

 

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականը Հայաստանի համար արմատական բարեփոխումների տարի կդառնա, հինգշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ։

«2009 թվականը Հայաստանի համար կլինի արմատական բարեփոխումների տարի, ինչը սահմանված է նաև կառավարության միջոցառումների ծրագրում։ Առաջին հերթին բարեփոխումները կանդրադառնան հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը»,- նշեց նա։

Կառավարության նախագահի խոսքերով, հարկային և մաքսային վարչարարության բարելավման առումով թիվ մեկ խնդիրը կդառնա խոշոր բիզնեսը, որը պետք է գործի թափանցիկ և վերահսկվելի։ Ինչպես տեղեկացրեց Սարգսյանը, կառավարությանն առավել մեծ աշխատանք է սպասվում հենց բիզնեսի ոլորտում, քանի որ գործարարները պահանջում են թափանցիկ և հավասար պայմանների ապահովում։

«Առաջին հերթին մենք ուշադրություն կդարձնենք խոշոր բիզնեսին։ Մեր պետությանն առայժմ չի հաջողվում խոշոր բիզնեսը մտցնել հարկային  դաշտ և ապահովել հավասար մրցակցային պայմաններ»,- ավելացրեց նա։

Կառավարության նախագահը կիսեց իր տպավորությունները բազմաթիվ հանդիպումներից, որ ունեցել էր ամանորյա տոների ընթացքում։ Սարգսյանը նշեց, որ քաղաքացիները և, առաջին հերթին, ձեռներեցները մեծ հույսեր են կապում կառավարության հետ, որոնք այն պարտավոր է արդարացնել։

«Առավել ևս, երբ մեծ ակնկալիօքներ ունեն ոչ միայն գործարարները, մեր քաղաքացիները, այլև արտերկրի, սփյուռքի հայերը, և մենք պարտավոր ենք չհիասթափեցնել մեր քաղաքացիներին և հայրենակիցներին»,- հայտարարեց վարչապետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։