478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հանցավորության մակարդակը 2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է գրեթե 8 տոկոսով. վիճակագրական տվյալներ
13:16
30 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կատարվել է 8192 հանցագործություն, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2007 թվականի տասնմեկ ամիսների ցուցանիշից, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնված ՀՀ ոստիկանության տվյալների վրա։

Պաշտոնական տվյալներով, 2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է միջին ծանության հանցագործությունների (4,2 տոկոս աճ), ծանր հանցագործությունների (15,3 տոկոս աճ), առանձնապես ծանր հանցագործությունների (6,9 տոկոս աճ) թվի աճ։ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, անփոփոխ է մնացել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը։

2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 11,9 տոկոսով ավելացել է անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ տասնմեկ ամիսների արդյունքում հանրապետությունում գրանցվել է 980 նման հանցագործություն։ Միաժամանակ 2008 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 24,1 տոկոսով ավելացել է գրանցված սպանությունների թիվը, որոնք հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 72 դեպք։ Միաժամանակ 2,4 անգամ կրճատվել է բռնաբարության և բռնաբարության փորձերի թիվը։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2008 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում կրճատվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հաշվետու ժամանակաշրջանում երկրում գրանցվել է 1586 նման հանցագործություն, ինչը 10,3 տոկոսով ցածր է 2007 թվականի ցուցանիշից։

Հանցագործությունների այս կատեգորիայից 2008 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին հանրապետությունում գրանցվել է, մասնավորապես, հրազենի, ռազմամթերքի պատրաստման և ապօրինի շրջանառության 212 դեպք, խուլիգանության 247 դեպք, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 322 դեպք։ Միաժամանակ Հայաստանում մեկ քառորդով կրճատվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը, 2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է նման հանցագործության 661 դեպք։

2008 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 3692 դեպք, ինչը 11,8 տոկոսով բարձր է 2007 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվից 243-ը պետական կամ հանրային գույքի հափշտակության հետ կապված դեպքերն են և ավելի քան 3,2 հազարը՝ անձնական գույքի հափշտակություններն են։

Հաշվետու ժամանակաշրջանում երկրում 63,3 տոկոսով ավելացել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը. այսպես 2008 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 400 նման հանցագործություն։ Միաժամանակ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվից 75-ը կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու հետ կապված դեպքերն են։

2008 թվականի 11 ամսվա ընթացքում պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1508 դեպք, ինչը 9,7 տոկոսով ավելի է 2007 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2008 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ամենաշատ հանցագործություններ կատարվել են Արագածոտնի մարզում, որտեղ գրանցվել է հանցագործության աճ 24 տոկոսով։ Հաշվետու ժամանակաշրջանում քրեածին իրավիճակի առավել մեծ անկում է գրանցվել Սյունիքի մարզում, որտեղ հանցագործության մակարդակն անկում ապրել 20,8 տոկոսով։

Հայաստանի մայրաքաղաքում գրանցվել է հանցագործությունների թվի աճ՝ 13,6 տոկոսով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: