484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները Հայաստան կայցելեն 2009 թվականի հունվարին
12:44
30 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները Հայաստանում կլինեն 2009 թ.-ի հունվարի 19-30-ը, ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«2009 թ.-ին ծրագրվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված միջազգային համագործակցության հետագա զարգացմանը, մասնավորապես, «Կոլոմբոս» ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները», - ասել է նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ 2008 թ.-ին զգալի հաջողություններ են ձեռք բերվել միջազգային համագործակցության ուղղությամբ, հատկապես Հայաստան-Եվրամիություն կապերի ամրապնդման ճանապարհին։

«Համագործակցության ամրապնդման արդյունքում Եվրոհանձնաժողովն օպերատիվ կարգով Հայաստան է ուղարկել մաքսային հարցերի հատուկ պատվիրակություն՝ սկսված բարեփոխումների գործընթացում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։ Մեկնարկել են Եվրոհանձնաժողովի կողմից առաջարկված Twinning և Taiex  ծրագրերը», - ավելացրել է նա։

Բացի այդ, նրա խոսքերով, փետրվարի 16-17-ին Երևանում կանցկացվի սեմինար՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում:

Միջազգային համագործակցույան ոլորտում Խաչատրյանը նաև ընդգծել է հայ-վրացական միացյալ մաքսակետի ստեղծման կարևորությունը։

«Հարևան երկրի հետ համատեղ սահման ունենալը մեզ համար առաջնահերթ է», - ասել է նա՝ ավելացնելով, որ միացյալ մաքսակետի ստեղծանն ուղղված աշխատանքները որոշ չափով հետաձգվել էին այս տարվա օգոստոսին՝ ռազմական գործողությունների պատճառով։

 «Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ սեղմ ժամկետներում ստեղծել աշխատանքային խումբ և անցնել կոնկրետ գործողությունների», - ասել է Խաչատրյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: