478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն չի կարող օգնել Հայաստանին՝ Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկագրությունների գործով փորձաքննություն անցկացնելուն. ԱՄՆ դեսպան
10:28
30 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ-ն սարքավորումներ և  մեթոդոլոգիա չունի, որպեսզի կարողանա աջակցել զանգվածային անկարգությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների, մասնավորապես, «Չերյոմուխա 7» տեսակի փամփուշտների և հրացանների նույնացման աշխատանքներում փորձագիտական օգնություն ցուցաբերելու գործում, ասել է երկուշաբթի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Ինչպես տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ, «Չերյոմուխա 7» տեսակի  հատուկ միջոցների հետևանքով գրանցվել է մարդկային 3 զոհ: Նախաքննական մարմինը պարզել է, որ կոնկրետ այդ տեսակի հատուկ միջոց կիրառվել է 4 ոստիկանի կողմից, սակայն հայ փորձագետների տեղեկացմամբ, փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան թույլ չի տալիս կատարել կիրառված հատուկ միջոցների նույնացում: Նախաքննությանը օգնելու համար միջազգային փորձառություն ունեցող մասնագետների, փորձագետների ներգրավելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Ռուսաստանին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության արդյունքներին, դատաքննությանը և դրա ձգձգումներին վերաբերող հարցեր։ Կողմերը կարևւորել են քրեական գործերով օբյեկտիվ ճշմարտության և քրեական հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտումը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Նրա խոսքերով, ՀՀ գլխավոր դատախազը դեսպանին ներկայացրել է նախաքննության արդյունքները, տրամադրել վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 140 անձի, որոնցից 111 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել է դատարան, 26 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և նրանց մասով քրեական գործը կարճվել: Ներկայումս քրեական գործով նախաքննության փուլում մեղադրյալի կարգավիճակում են գտնվում 3 անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, ևս 5 մեղադրյալ գտնվում են հետախուզման մեջ, իսկ նախնական կալանքի տակ գտնվող անձինք չկան:

«Դատարան ուղարկված 111 անձի վերաբերյալ 90 քրեական գործերից դատավճիռներ են կայացվել 101 անձի վերաբերյալ՝ 87 քրեական գործով, որոնցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է տուժողի հետ հաշտվելու պատճառով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանքը,  38-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան, 52 անձ դատապարտվել է ազատազրկման», - ասվում է տեղեկատվության մեջ։

Դատական ակտեր չեն կայացվել 3 քրեական գործով՝ 10 անձի վերաբերյալ, որոնցից 1 քրեական գործով 7 անձի վերաբերյալ դատավարությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում։

Դեսպանը կարևորել է օբյեկտիվ և հրապարակային դատավարության անցկացումը, դատավարության բոլոր կողմերի համար հավասարության ապահովումը, մեղադրյալների իրավունքների հարգումն ու բռնությունների բացառումը։ : «Շատ կարևոր է, որ վերջնական դատական ակտը ընդունելի և ընկալելի լինի հայ հասարակության համար»,- շեշտել է նա:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ շարունակվում է  զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի առջև հիմնական խնդիրներից է ոստիկանության, առանձին ոստիկանների գործողությունների պարզումն ու դրանց իրավական գնահատական տալը: Նա նշել է, որ առանձին հարցերի պարզաբանման հարցում քննությունն ունի միջազգային փորձի ուսումնասիրության, փորձագետների օգնության կարիքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: