478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը շահագրգռված է մասնակցել Հայաստանի նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծին. վարչապետ
14:59
29 Դեկտեմբերի 2008

Ռուսաստանը շահագրգռված է մասնակցել Հայաստանի նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Մեր ռուս գործընկերները շահագրգռված են մասնակցել այդ նախագծին։ Նրանք պաշտոնապես մեզ հայտարարել են, որ անպայման կմասնակցեն, դա իրենց համար հետաքրքիր նախագիծ է, և մենք ևս շահագրգռված ենք նրանց մասնակցությամբ», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմը ռուս գործընկերներին է ներկայացրել նաև այլ խոշոր նախագծեր, այդ թվում նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։

«Այժմ Ռուսաստանի հետ ստեղծվել է ուրանի պաշարների մշակման և հետազոտման համատեղ ձեռնարկություն Հայաստանի տարածքում, դա ևս շատ հետաքրքիր և հեռանկարային նախագիծ է», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում գործում են ավելի քան հազար ռուսական ձեռնարկություններ կամ ձեռնարկություններ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

«Այսինքն, ընթանում է ինտեգրման և միասնական տնտեսական տարածքի ստեղծման բավականին հետաքրքիր գործընթաց, կարևորը, որպեսզի այդ ձեռնարկություններն արդյունավետ աշխատեն, իսկ մեր խնդիրն է՝ ստեղծել բարենպաստ պայմաններ ձեռնարկությունների գործունեության համար։ Գործարար միջավայրը պետք է լավը լինի, և մենք ուրախ ենք, որ ձեռնարկությունների քանակը կտրուկ ավելացել է, և ավելին՝ Հայաստանի տնտեսությունում արված ռուսական ներդրումների ծավալը 2007-2008 թթ. ևս կտրուկ աճել է, ինչը ևս շատ կարևոր է մեզ համար», - ասել է վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: