478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության կողմից ձերբակալվել է 365 սահմանախախտ, ինչը 78 տոկոսով ավելի է, քան 2007 թ-ին
14:53
29 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ.-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության կողմից ձերբակալվել է պետական սահմանի 365 խախտող, ինչը 78 տոկոսով ավելի է, քան 2007 թ-ին, ասաց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոլդիրևը։

«Սա խոսում է մեր կազմակերպված աշխատանքի, հատկապես «Զվարթնոց» օդանավակայանում ավիացիոն անցման կետում հայ սահմանապահների հետ փոխգործակցության մասին»,- երկուշաբթի նա ասաց լրագրողներին՝ ամփոփելով ընթացիկ տարում Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։  

Ընդ որում Բոլդիրևը նշեց, որ այսպես ասած «կանաչ գծով» սահմանի խախտման ընդամենը 5-ն դեպք է եղել, իսկ մնացած 360 մարդիկ ձերբակալվել են «Զվարթնոց» և Կարճևանի անցման կետերում կեղծ փաստաթղթերով սահմանն անցնելու փորձ կատարելիս։   

«Սա հիմա բոլոր պետությունների միջազգային հաղորդակցության ուղիների  հիմնական սպառնալիքն է։ Հանցավոր խմբերը կեղծ փաստաթղթեր են ստեղծում, վաճառում մեծ գումարներով, և հետո մարդիկ փորձում են դրանցով սահմանն անցնել»,- պարզաբանեց նա։

Այս առնչությամբ սահմանապահ վարչության պետը ցանկացավ նախազգուշացնել սահմանն անցնող տեղի բնակչությանը, որ նման ռիսկն անիմաստ է, քանի որ սահմանապահներն իրենց մոտ եղած սարքավորումներով հեշտությամբ հայտնաբերում են ցանկացած խորամանկություն։  

«Մենք բոլոր ձերբակալվածներին հանձնում ենք ԱԴԾ, որտեղ քննություն է անցկացվում, և մարդիկ պատասխանատվության են ենթարկվում»,- ասաց նա։  

Խոսելով «կանաչ գծի» խախտման վերոհիշյալ 5 դեպքերի մասին՝ Բոլդիրևը նշեց, որ երեք դեպքում խախտողները ձերբակալվել են, «իսկ երկու ոչ լիարժեք հոգեկան առողջություն ունեցող քաղաքացիներ ՀՀ տարածքից կարողացել են անցնել Թուրքիայի տարածք»։  

«Մենք համապատասխան պարզաբանումներ անցկացրինք, միջոցներ ձեռնարկեցինք և արդյունքում երկու օր անց խախտողները վերադարձվեցին թուրքական կողմից»,-ասաց նա՝ ավելցնելով, որ այսօր խախտողներից երկուսն էլ ՀՀ օրենսդրության համաձայն, դատապարտված են պետական սահմանի խախտման համար։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: