486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների օրինագծերը կքննարկվեն 2009 թվականի սկզբին. վարչապետ
14:49
29 Դեկտեմբերի 2008

Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների օրինագծերը կքննարկվեն 2009 թվականի սկզբին։

«Հաջորդ տարվա սկզբին մենք կքննարկենք կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրինագծերը, մենք մտադիր չենք հետաձգել այդ հարցերի լուծումը», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը մի շարք լրատվական գործակալություններին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, 2009 թվականը նվիրված կլինի անհրաժեշտ օրենքների, նորմատիվային ակտերի, ենթակառուցվածքների նախապատրաստմանը։

«Սա շատ բարդ բարեփոխում է ֆինանսական հատվածում, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց կենսաթոշակային բարեփոխումն է առնչվում կառավարության գործունեության բոլոր ոլորտներին, և այստեղ մենք շարժվում ենք ըստ ժամանակացույցի», - ասել է վարչապետը։

Բացի այդ, նրա խոսքերով, 2009 թ.-ի սկզբին՝ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, խորհրդարան կներկայացվի երրորդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրության մասին օրենքը, մասնավորապես, ավտոապահովագրմանը վերաբերողը։

«Այստեղ ևս հետաձգումներ չեն լինի, քանի որ այն իր բովանդակությամբ կակտիվացնի ֆինանսական դաշտն ու շուկան», - ասել է վարչապետը։

Ավելին, նրա խոսքերով, կակտիվացվի հիփոթեքային վարկավորման շուկան, քանի որ հիփոթեքային վարկերի ավելացումը խթանում է շինարարության զարգացումը, ինչը ևս կարևոր է։

«Մենք մտադիր ենք 2009 թվականին ստեղծել հիփոթեքային հիմնադրամ», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։