486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը մտադիր է պետական ակտիվների հաշվին ավելացնել իր մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»
13:39
29 Դեկտեմբերի 2008

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել պետական ակտիվների հաշվին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում իր մասնաբաժնի ավելացման մասին, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի շարք  լրատվական գործակալություններին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք նախագահից հանձնարարական ենք ստացել, որպեսզի մինչև 2008 թ.-ի վերջն ավարտենք այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, հայկական կողմի ունեցվածքի գնահատման հետ կապված հարցերը, որը մտնում է այդ համակարգի մեջ (գազատարներ, տարբեր օբյեկտներ), սակայն համարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական ձեռնարկությունների սեփականություն։ Մենք մտադիր ենք այս ամենը կենտրոնացնել և ներառել համատեղ ձեռնարկության մեջ որպես մասնաբաժին՝ ավելացնելով մեր տեսակարար կշիռը», - ասել է Սարգսյանը։

«Այն բանից հետո, երբ մենք այս տարի կավարտենք բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև բանակցությունները մեր ռուս գործընկերների հետ, կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում գաղափարը կիրագործվի», - ավելացրել է նա։

Միաժամանակ վարչապետը դժվարացել է ասել, թե որքանով կավելանա հայկական կողմի մասնաբաժինը ընկերությունում, քանի որ անհրաժեշտ է ռուսական կողմի հետ ավարտել այն ակտիվի գնահատման վերաբերյալ բանակցությունները, որը  հայկական կողմի սեփականությունն է։

Միաժամանակ կառավարության ղեկավարն ասել է, որ մտահոգված չէ ընկերությունում ռուսական կողմի մասնաբաժնի աճով։

«Ռուսական կողմի մասնաբաժնի ավելացումը նշանակում է, որ կլինեն կապիտալ ներդրումներ, նոր ներդրումներ, նոր գազատարների կառուցում, իսկ մենք դրանում շահագրգռված ենք։ Այստեղ վտանգ չեմ տեսնում, ձեռնարկության յուրաքանչյուր սեփականատեր, ով գումար է ներդնում, շահագրգռված է այդ ձեռնարկության արդյունավետ աշխատանքով, որպեսզի այն եկամուտ բերի», - ասել է վարչապետը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունը (45%-ական բաժնետոմս), և «Իտերա» նավթագազային ընկերությունը (10%)։

Նախագծի ներդրումային շրջանում ծրագրված երեք փուլերից երկուսի իրականացման շրջանակում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերումից հետո՝ 2006 թ.-ին և 2008 թ.-ին) «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալումը աճել է մինչև 75,55 տոկոս։ ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ «Իտերա» ընկերության մասնաբաժինը՝ 4,44 տոկոս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: