483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի մարզադպրոց
18:31
29 Դեկտեմբերի 2008

Երևանում շաբաթ օրը բացվել է հայտնի ռուս մարզիկ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի մարզադպրոցը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) գործող սահադաշտի նյութատեխնիկական բազայի վրա հիմնված մարզադպրոցի բացման արարողությունը տեղի է ունեցել ՄՀՀ-ում՝ «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» սառցե շոուի ժամանակ, որին մասնակցել են Եվգենի Պլյուշչենկոն և աշխարհահռչակ հունգարացի ջութակահար և կոմպոզիտոր Էդվին Մարտոնը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքերով, դպրոցի բացումը նշանակալի իրադարձություն է։

«Մարզադպրոցի առջև կանգնած են լուրջ խնդիրներ՝ ինչպես մարզական, այնպես էլ մշակութային և կրթական տեսանկյունից։ Չնայած մարզադպրոցի հիմնական նպատակը մարզական հաջողությունների ձեռքբերումն է, սակայն մենք համոզված ենք, որ դա կնպաստի նաև մեր երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը», - ասել է Սեյրանյանը։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն իր հերթին հույս է հայտնել, որ շնորհիվ հայ և ռուս մարզիչների մոտ ժամանակներս Հայաստանը կարող է ունենալ Եվրոպայի և Օլիմպիական խաղերի իր չեմպիոնները։

Պլյուշչենկոն իր հերթին հայտարարել է, որ մարզադպրոցի բացումը մեծ պատիվ է իր համար։

«Խոստանում եմ աշխատել բարեխիղճ, որակյալ և կաջակցեմ Հայաստանին երեխաներին մարզելու գործում», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
02:05
01 Նոյեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
19:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
00:49
26 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
03:07
25 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
01:23
25 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
21:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
03:10
20 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
22:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
21:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
02:19
19 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
01:10
17 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: