485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայերեն է թարգմանվել Յուրի Պոլյակովի վեպը
20:03
27 Դեկտեմբերի 2008

Շաբաթ Երևանում տեղի ունեցավ ռուս հանրահայտ գրող Յուրի Պոլյակովի «Ուլիկը կաթի մեջ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը թարգմանել է հայ գրող Լիա Իվանյանը։   

Իվանյանի խոսքերով, սկսել է վեպի թարգմանության վրա աշխատել 2004 թ.-ին, սակայն որոշակի խնդիրների պատճառով աշխատանքը հաջողվել է ավարտել միայն 2008-ին։ Իվանյանը նշեց, որ գրքի հայերեն թարգմանության հրատարկման գործում իրեն օգնել է Համահայկական մշակութային հիմնադրամը։

«Գիրքը հրատարակվել է 500 նմուշով, ինչը ստանդարտ տպաքանակ է Հայաստանի համար»,- ասաց Իվանյանը հրատարակության շնորհանդեսի ժամանակ։  

Նրա խոսքերով, «Ուլիկը կաթի մեջ» վեպը, որը գրվել է 1995 թ.-ին, թարգմանվել է շատ լեզուներով և Ռուսաստանում ու աշխարհում ունեցել 27 հրատարակություն, իսկ գրքի ընդհանուր տպաքանակն անցել է կես միլիոնը։ Գրքի հիման վրա բազմասերիանոց ֆիլմ է նկարահանվել, իսկ Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվ. դրամանատիկական թատրոնում մինչ այժմ բարեհաջող կերպով ընթանում է համանուն բեմադրությունը։  

«Գրքի հաջողությունը նրանում է, որ շատ հստակ ու հեգնանքով ներկայացնում է վերակառուցման սկզբից մինչև 90-ականների կեսերը Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները։ Հեղինակին հաջողվել է հատկապես լավ պատկերել կեղծ կուռքերի և հեղինակությունների արարման մեխանիզմը»,- ասաց Իվանյանը։

Նա հայտնեց, որ արդեն պայմանավորվել է Պոլյակովի հետ 2005 թ.-ին ՌԴ պետական մրցանակի արժանացած իր «Ընկածների երկինքը» հայտնի պատմվածքը հայերեն թարգմանելու մասին։ 

Յուրի Միխայիլովիչ Պոլյակովը ծնվել է 1954 թ.-ի նոյեմբերի 12-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Յուրի Պոլյակովի առաջին բանաստեղծությունը հրատարակվել է 1974 թ.-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում, իսկ 1979 թ.-ին լույս է տեսել «Ժամանման ժամանակը» խորագրով բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

Գրողին ահռելի ճանաչում են բերել «100 օր հրամանից առաջ» և «Շրջանային մասշտաբի ԱԻ» պատմվածքները՝ գրված 1980-ականների սկզբին, դրանք հրատարակվել են միայն վերակառուցման սկզբին։ Պոլյակովի շատ ստեղծագործություններ էկրանավորված են, իսկ նրա գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 4 մլն.։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։