487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են կալանքի մեջ գտնվող ընդդիմադիրներին
19:30
27 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցները դեկտեմբերի 25-ին այցելել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ, հանդիպել կալանավորներ Սարգիս Հացպանյանի և Հակոբ Հակոբյանի հետ։

Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին հայտնել է, որ շարունակելու է հացադուլը, քանի որ խախտվում են իր իրավունքները և, եթե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը չփոխվի, դեկտեմբերի 26-ից անցնելու է ջրադուլի:

Նա հայտնել է նաև, որ վարչակազմի կողմից կիրառվում են երկակի ստանդարտներ այն առումով, որ Գագիկ Ջհանգիրյանի և Սմբատ Այվազյանի կալանախցերի դռները միշտ բաց են, իսկ մյուսներինը՝ ոչ։

Նաև հայտնել է, որ արդեն 11 օր է զրկված է լողանալու հնարավորությունից, քրեակատարողական հիմնարկում բացակայում է լվացքատունը, ինչի հետևանքով ստիպված է լինում իր հագուստը լվանալ անձամբ։

Հացպանյանը բողոքել է նաև հիգիենայի պայմաններից, գրենական պիտույքների բացակայությունից։ Հայտնել է, որ խախտվում է բժշկական օգնություն ստանալու իր իրավունքը, քանի որ 2008թ. նոյեմբերի 11-ից պահանջել է, որպեսզի իրեն հետազոտի ակնաբույժ, սակայն մինչ օրս նշված մասնագետը իրեն չի այցելել: Հայտնել է, որ  քննիչի որոշմամբ արգելվել են իրեն մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները:

Սարգիս Հացպանյանի կողմից քրեակատարողական հիմնարկի վարչակազմի դեմ ուղված բողոքների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ տեղի ունեցած խախտումների վերացման համար, իսկ «ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխման հարցին, ապա այն դուրս է օրենքով պաշտպանին տրված լիազորությունների շրջանակից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի դատական նիստից հետո իրեն վերադարձել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նույն օրն իր համար անսպասելի կերպով տեղափոխել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, այն դեպքում, երբ «իր առողջական վիճակը շարունակվում է մնալ շատ վատ»:

Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բուժ. խմբի ղեկավար Ս. Սաֆարյանի հետ, ով հայտնել է, որ Հակոբ Հակոբյանը 33 օր ստացիոնար բուժում է ստացել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և այնտեղից դեկտեմբերի 23-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ հետագա բուժումը ամբուլատոր պայմաններում ստանալու համար, ինչի վերաբերյալ համապատասխան գրառումները կատարված են բժշկական քարտում:

Խորհրդարանի պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեղադրվում է 225 հոդվածի 3 մասով (սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ), 300 հոդվածի 1 մասով (պետական իշխանափոխության բռնազավթում)։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչները հանդիպեցին նաև Աշոտ Մանուկյանի, Արմեն Խուրշուդյանի և Գոռ Քոչարյանի հետ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ կալանավորների նկատմամբ կիրառվել են բռնություններ, սակայն նրանց մի մասը հրաժարվում են բարձրաձայնել այդ մասին, ինչը «վախի մթնոլորտի արդյունք է համարում»։  

«Ուստի Օմբուդսմենը դատապարտում է ցանկացած բռնարարք և հայտնում այն համոզմունքը, որ անցկացվող ծառայողական քննության արդյունքում, որին մասնակցում է նաև Պաշտպանը, կարվի ամեն ինչ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու և բռնարարքի ցանկացած դրսևորում կանխելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։