484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵՈԻ» գլխավոր տնօրենը երկաթուղային տրանսպորտի գերակայություններն է քննարկել ՀՀ տրանսպորտի նախարարի հետ
14:40
27 Դեկտեմբերի 2008

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինը նախօրեին հանդիպել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հիմնական ուղղություններն ու գերակայությունները։ Մասնավորապես, դրվել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի կայացման հարցը՝ որպես համազգային ընկերության, որի գործունեությունը պետք է ուղղված լինի հանրապետության տնտեսական համակարգի զարգացմանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Նախարարին հայտնելով ուղևորափոխադրումների ամանորյա զեղչերի ներդրման մասին՝ Շայդուլինն անդրադարձավ երկաթուղային տրանսպորտի սակագների գոյացման հարցերին 2009 թվականին։ Ըստ նրա, ընկերությունը հատուկ նշանակություն կտա ճկուն և արդյունավետ սակագնային քաղաքականության իրականացմանը նոր տարում։

Կողմերը անդրադարձան նաև Հայաստանի երկաթուղային համակարգը «ՀԿԵՈՒ» ՓԲԸ կառավարմանը փոխանցելու մասին Կոնցեսիոն պայմանագրի լիարժեք կատարման խնդրին։ Մասնավորապես, որոշում ընդունվեց Կոնցեսիոն պայմանագրի հետագա իրականացման աշխատանքային համատեղ խումբ ստեղծելու վերաբերյալ։

Քննարկվեց նաև Հայաստանի երկաթուղային տրանսպորտին վերաբերող առանցքային թեմաների և հարցերի լայն շրջանակ։

«2008 թ.-ի դեկտեմբերի 28-ից մինչև 2009 թ.-ի հունվարի 7-ը 22 տոկոսանոց զեղչ կմտցվի տեղական հաղորդակցության տոմսերի արժեքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Իսկ հունվարի 10-ից «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն հատուկ 50-տոկոսանոց զեղչ է հայտարարելու տեղական հաղորդակցության երկաթուղային տոմսերի վրա՝ ՀՀ քոլեջների և բուհերի ցերեկային սովորող ուսանողների համար։ Զեղչը գործելու է մինչև 2009 թ.-ի մայիսի 31-ը։

«ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի ուղևորական փոխադրումների վարչության պետ Սամվել Ղալեչյանի խոսքերով, 2009 թ.-ի հունվարից ծրագրվում է 50 տոկոսանոց զեղչ մտցնել նաև տեղական հաղորդակցության երկաթուղային տոմսի արժեքում ՀՀ երկաթուղային վետերանների համար։
 
«Սա յուրօրինակ ամանորյա նվեր է ՀԿԵՈՒ-ի կողմից, որի նպատակը հանրապետության սոցիալական համակարգի զարգացման գործում որոշակի ներդրում ունենալն է»,- ասաց Գալեչյանը։

 «Տվյալ փորձն ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում, որի չափանիշներին մենք պարտավոր ենք ձգտել»,- ավելացրեց նա։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։

ՀԵՈՒ ենթակայության տակ են գտնվում 805 կմ երկաթուղի՝ Հայաստանի 1125 կմ երկաթուղուց, 2001թ.-ից ընկերությունը բերում է կայուն շահույթ։ 2007թ.-ին ՀԵՈՒ կողմից տեղափոխվել է 3 միլիոն տոննա բեռ՝ 2006թ.-ի 2,7 միլիոն տոննայի դիմաց։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: