483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախկին նախարարի և երեք հայ պատգամավորների նկատմամբ դատը կշարունակվի ամանորի տոներից հետո 2009 թվականին
14:28
27 Դեկտեմբերի 2008

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» դատը կշարունակվի ամանորյա տոներից հետո, 2009 թ.-ի հունվարի 9-ին։ Շաբաթ օրը դատական նիստի ժամանակ նման որոշում է ընդունել գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով դատարանի նկատմամբ ամբաստյալների անհարգալից վերաբերմունքը և ղեկավարվելով Քրեակատարողական օրենսգրքի դրույթներով՝ դատարանը որոշել է հեռացնել ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից և հետաձգել գործի քննությունը մինչև 2009 թ.-ի հունվարի 9-ը», - ասաց դատավորը։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1 և 2 մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է ՀՀ ԱԳ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ՝ զուգորդված սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում), ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի և Շանթ Հարությունյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3 մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Մարտիրոսյանի նման որոշումը առաջացրեց ամբաստանյալների դժգոհությունը։ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արզումանյանը հայտարարեց, որ դատավորի վարքը, «ով անօրինական որոշումներ է ընդունում հայկական օրենքի անունից, անընդունելի է»։

«Մեզ հետապնդում են մեր քաղաքական հայացքների համար, այդ պատճառով մենք պահանջում ենք, որպեսզի մեզ համար կիրառվի «քաղբանտարկյալ» բառը։ Մենք ոտքի չենք կանգնում, երբ դատական նիստերի դահլիճ է մտնում Մարտիրոսյանը, ելնելով քաղաքական համոզմունքներից. դա մեր բողոքի քաղաքական ակցիան է», - հայտարարեց նա։

Ամբաստանյալ Մալխասյանը հայտարարեց, որ դատարանը պետք է կատարի ԵԽԽՎ պահանջները և ազատ արձակի «քաղբանտարկյալներին»։

Ինչպես լրագրողներին ասաց ամբաստանյալների փաստաբաններից Հովիկ Արսենյանը, դատավորի որոշումը արհեստականորեն լարվածություն է ստեղծում դատական նիստերի դահլիճում։ Փաստաբանի կարծիքով, «ամբաստանյալները հետապնդվում են քաղաքական հայացքների համար, և դատավոր Մարտիրոսյանի՝ դատական նիստերի դահլիճ մտնելիս ոտքի չկանգնելով՝ նրանք արտահայտում են իրենց քաղաքական դիրքորոշումը»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր հերթին խոստացել է փաստաբաններին վերլուծել ամբաստանյալների վարքագիծը և այնուհետև իր կարծիքը արտահայտել այդ հարցի շուրջ։

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է լրագրողներին դատավոր Մարտիրոսյանի հետ քննարկել նիստերի դահլիճ ԶԼՄ-ներին թույլ տալու մասին հարցը։ Այժմ լրագրողները հետևում են դատական նիստին նրանց համար հատուկ հատկացված սենյակից, որտեղ տեղադրված են բարձրախոսներ և երեք էկրաններ, որոնց միջոցով հեռարձակվում է դատական նիստը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։