478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը հանել է ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումների հեռարձակման սահմանափակումները
10:35
27 Դեկտեմբերի 2008

ՀՀ ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են արել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում`հանելով  ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումների հեռարձակման ժամանակավոր սահմանափակումները։

Փոփոխությունների համաձայն, հանվում է այն նորմը, որը նախատեսում է, որ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ հաղորդումները Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) եթերում հեռարձակվում են շաբաթական մինչև մեկ ժամ տևողությամբ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ) եթերում՝  օրական մինչև մեկ ժամ տևողությամբ։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, նման ժամանակավոր սահմանափակումների առկայությունը, ըստ էության, անհիմն է և անհանգստություն է հարուցում մի շարք միջազգային կազմակերպությունների մոտ։

«Այս դրույթն անհիմն ճանաչելը հայկական օրենսդրությունն ավելի կհամապատասխանեցնի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիային», - կարծում է նախարարը։

Բացի այդ ՀՀ արդարադատության նախարարն ասել է, որ նորմն անհիմն ճանաչելը պայմանավորված է նաև ՀՀ Սահմանադրության դրույթներով, որը նախատեսում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի, իսկ պետությունը երաշխավորում է անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունն ու գործունեությունը, որոնք կառաջարկեն տեղեկատվական, կրթական, մշակութային և զվարճալի հաղորդումների բազմազանություն։

Նախարարն ընդգծել է, որ փոփոխությունների համաձայն, ՀՀՆ-ն և ՀՀՌ-ն իրենք պետք է որոշեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումների հեռարձակման օրն ու ժամը։

Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հույներ, հրեաներ, քրդեր, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ և եզդիներ։ Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 4 տոկոսը (հանրապետության բնակիչների ընդհանուր թիվը 3,2 միլիոն մարդ է)։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։