484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Գևորգյան ճեմարանի սաները սարկավագ են ձեռնադրվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի առաջնորդարանում
20:05
26 Դեկտեմբերի 2008

 Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնին, որը նշվում է դեկտեմբերի 25-ին, կատարվեց  Գևորգյան հոգևոր ճեմարանի 14 սաների սարկավագական ձեռնադրությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր Ամենայն Հայոց Գարեգին Բ  կաթողիկոսը:

Ս.Պատարագի ընթացքում ձեռնադրող Էջմիածնի լուսարարապետ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով սարկավագության աստիճանի կարևորությանն ու սարկավագի պարտականություններին: «Եթե սպասում եք փառք և նյութական հարստություն, ապա սխալվում եք: Ձեզ այստեղ սպասվում է զոհողություն և սպասավորություն: Ի մտի պիտի ունենաք, որ ինչքան հոգևոր աստիճանները բարձրանում են, այնքան յուրաքանչյուրից պահանջվում է առավել զոհողություն և առավել պարտավորություն»,- ավելացրեց նա։

Սբ.Պատարագից հետո Վեհարանում Մայր Աթոռի բոլոր սարկավագներին  Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բաշխեց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։

«Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Ցեղասպանությունից, ապա խորհրդային իշխանության ծանր ու դժվարին տարիներից հետո նոսրացած հոգևորականների շարքերն օրեցօր վերստին համալրվում են նորանոր սպասավորներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերում սպասավորում են 110 սարկավագներ, ովքեր ծառայության են կոչված Մայր Աթոռի տարբեր կառույցներում և Հայ Եկեղեցու թեմերում:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: