480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի խնդիրներն են քննարկվել ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ
19:48
26 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովը ստեղծվել է երեկ՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ։ Հանձնաժողովի նախագահն է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը։ Դրա կազմում են խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ, կառավարության անդամներ, փոխնախարարներ, պետական գերատեսչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։

Երկրի ղեկավարը նշել է, որ խորհրդակցությունը նպատակ ունի սկիզբ դնել  հանձնաժողովի աշխատանքներին և պայմանավորվել գործունեության սկզբունքների, ժամանակացույցի ու ակնկալվող արդյունքների մասին։

«Չեմ կարծում, թե հարկ կա կանգ առնել Հայաստանի համար Սևանա լճի կարևորության հարցին: Սևանի և նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն։ Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով կապված է բազմաթիվ ոլորտների հետ՝ բնապահպանություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, ձկնարդյունաբերություն, խմելու ջուր այլն։ Ավելի հեշտ է ասել, թե ինչի հետ չի կապված»,- նշել է նախագահը։

Նրա խոսքերով, Սևանն, առանց չափազանցության, Հայաստանի ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որն առաջիկա տասնամյակներում էլ ավելի է թանկանալու, և նրա նշանակությունը գնալով միայն ու միայն ավելանալու է։ «Բնության այս պարգևը մենք պետք է կարողանանք հավուր պատշաճի պահպանել, զարգացնել, և մյուս կողմից՝ անկասկած, խելամտորեն ու լիարժեքորեն օգտագործել։ Դա մեր պարտքն է»,- նշել է նախագահը:

Երկրի ղեկավարը մեծ գոհունակությամբ նշեց նաև, որ Սևանի պահպանման գործում վերջին տասը տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել: Այդ ժամանակահատվածում է շահագործման հանձնվել Որոտանի հիդրոհանգույցը, Սևան-Հրազդան կասկադի բոլոր ՀԷԿ-երը փոխադրվել են իրիգացիոն ռեժիմի, սա նշանակում է, որ ոռոգման սեզոնից դուրս միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Սևանից ջուր բաց չի թողնվել։

Նախագահն ավելացրել ե, որ որոշ չափով կարգավորվել է լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու չափաքանակների խնդիրը: Դրա շնորհիվ 2008թվականին 2002թ. համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է մոտ 2,5 մետրով: «Կարծում եմ, չափազանց կարևոր էր նաև Սևանի մասին ՀՀ օրենքի ընդունումը»,- ասել է նախագահը:

«Այսօր մենք պետք է կարողանանք առավել մեծ ջանքեր ուղղել Սևանի խնդիրների լուծմանը: Կարծում եմ, հանձնաժողովը դառնալու է այս գործընթացի հզոր շարժիչը: Ես հենց այդպիսի ակնկալիքներ ունեմ: Այս ուղղությամբ մենք էական արդյունքներ պետք է կարողանանք արձանագրել արդեն 2009 թվականի ընթացքում»,- ավելացրել է նա:

Պարզաբանելով, թե ինչու է հենց այս պահին հանդես եկել հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք, չգիտես ինչու, շատ խնդիրների մասին սկսում ենք խոսել, մտածել, քննարկել, երբ հարցն իր ողջ հասակով  հառնում է, խնդիրները սկսվում են, և մենք փորձում ենք հրշեջի դեր կատարել: Կարծում եմ, սա այն դեպքն է, որ մենք հենց հիմա պետք է հանձնաժողով ստեղծենք, որպեսզի մինչև ոռոգման սեզոնի սկսելը կարողանանք շատ խնդիրներ լուծել»,- ասել է նա:

Նախագահի խոսքերով, որոշակի աշխատանք կատարելուց հետո, երեք-չորս ամիսից հանձնաժողովի հերթական նիստերից մեկը կանցկացվի Սևանի ափին կատարված և ծրագրվող աշխատանքները քննարկելու նպատակով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։