486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է կատարի Եվրախորհրդի պահանջներն իր անվտանգության հաշվին. պատգամավոր
17:44
26 Դեկտեմբերի 2008

 ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հայաստանին չպետք է վախեցնի ԵԽ-ում ձայնից հնարավոր զրկումը։

Նրա կարծիքով, ՀՀ ուժն ու հետագա զարգացումը կախված չեն Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի որոշումից։

«Իհարկե, լավ կլիներ, որ մեզ բոլորը գովեին, բայց դա չպետք է ձեռք բերվի մեր ամրապնդման ու անվտանգության հաշվին»,- հայտարարեց Սահակյանը։ «Մեր ժողովուրդը պետք է ազատվի «դամոկլյան սրի» անընդհատ զգացողությունից, որ աշխարհում ինչ-որ մեկը կարող է դատապարտել մեզ»,- ավելացրեց նա։

ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել է Երևանում մարտի 1-2 դեպքերի առնչությամբ դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը։

Սահակյանի համոզմամբ, Եվրոպան Հայաստանի հանդեպ «երկակի չափանիշներ» է կիրառում՝ նրանից պահանջելով մի վարքագիծ, որը համապատասխան չէ իրենց չափանիշներին։ Նրա կարծիքով, անթույլատրելի է, որ եվրոպական երկրներն իրենց վրա վերցնեն Հայաստանի դատական իշխանության գործառույթները։

«Մարդկանց մեղադրում են սահմանադրական կարգի խախտման և երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իսկ գլխավոր սադրիչ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրյալի աթոռին չէ։ Նման դեպքում պարզ չէ, թե ինչն ենք մենք դատելու»,- հայտարարեց Սահակյանը։

Նա նշեց, որ իր համար միևնույն է՝ կզրկեն երկրին ձայնի իրավունքից, թե չէ, շատ ավելի կարևոր է երկրի անվտանգությունը, և Հայաստանում բոլոր հացերը պետք է լուծվեն իրավական հարթությունում։   

Այդ իսկ պատճառով Սահակյանը կոչ արեց սպասել մարտյան դեպքերի դատական գործերի ավարտին և հետո միայն դիտարկել համաներման հնարավորությունը։  

«Հայ ժողովուրդը միշտ հակված է եղել դեպի Եվրոպա, մենք հոգեպես և գաղափարապես եվրոպական մտածելակերպ ունեցող ժողովորդ ենք, և դրան որևէ այլընտրանք չկա»,- հայտարարեց Սահակյանը։ Այդ իսկ պատճառով նա հույս ունի, որ ԵԽ-ում ողջախոհությունը կգերակշռի, և չի ընդունվի մի որոշում, որը կարող է Հայաստանը ետ մղել Եվրոպայից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: