478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական իշխանությունների քաղաքականությունը բացասաբար է անդրադարձել երկրի արտաքին քաղաքականության վրա. ընդդիմադիր գործիչ
20:04
25 Դեկտեմբերի 2008

Երևանում մարտի 1-2 դեպքերը բացասաբար են անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում է հանրապետության ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։   

«Սեփական ժողովրդի դեմ ուժի կիրառումը արտացոլվել է Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ... Այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ վերլուծելով Հայաստանի հարաբերությունները խոշոր տերությունների, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև հետևելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- ավելացրեց նա։   

Կարապետյանը որպես օրինակ բերեց Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի՝ հայկական պատվիրակությանը Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելու մասին առաջարկը։   

ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել է Երևանում մարտի 1-2 դեպքերի առնչությամբ 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ 

Նա հիշեցրեց նաև ԱՄՆ կառավարության կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին միջոցներ տրամադրելու սառեցման և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս կատարած ադրբեջանամետ հայտարարության մասին առ այն, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում պետք է հաշվի առնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը»։

Կարապետյանը նաև նշեց, որ իր հայկական իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքը փոխել է նաև Ռուսաստանը, ինչի մասին, իր կարծիքով, վկայում են ռուսական մամուլում մարտի 1-ի դեպքերի մասին հրապարակումները և ընդդիմության առաջնորդների հետ հարցազրույցները։
 
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։