486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել Հայ ազգային կոնգրեսի կազմում
19:59
25 Դեկտեմբերի 2008

«Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել Հայ ազգային կոնգրեսի կազմում, հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Մենք սկզբից ևեթ աշխատել ենք ՀԱԿ-ի հետ, ակտիվ համագործակցել։ Ապագայում շարունակելու ենք համագործակցությունը, բայց կոնգրեսի անդամ չենք հանդիսանում և Կոնգրեսին միանալը մեր առաջիկա ծրագրերում չկա»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։  

Ինչպես նշեց Բախշյանը, ՀԱԿ-ը քաղաքական կազմավորում է, որն առաջացել է համաժողովրդական շարժման արդյունքում, և «Ժառանգությունը» ևս այդ շարժման մի մասն է, կիսում է նրա սկզբունքները, և այդ պատճառով « ՀԱԿ-ի առաջ քաշած ցանկացած հարց գտնվում է մեր կուսակցության ուշադրության կենտրոնում»։   

ՀԱԿ-ի ստեղծումը հրապարակվեց օգոստոսի մեկին Երևանի կենտրոնում արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից հռչակագրի ստորագրմամբ։ 

ՀԱԿ-ի կազմում են, մասնավորապես, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ազատական կուսակցությունը, նախկին իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: