481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դեմ Եվրադատարան ներկայացվող գործերի թիվը կրճատման միտում ունի. ՀՀ ներկայացուցիչ
16:29
25 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դեմ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան ներկայացվող գործերի թիվը վերջին երկու տարում կրճատման միտում ունի, հինգշաբթի Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը։

«Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ հայց ներկայացնելուց մինչև գործը դատարանի կողմից դիտարկելու համար 3-4 տարի է պահանջվում, և մարդիկ չեն ցանկանում այդքան սպասել»,- ասաց Գյուլումյանը։

Նա նշեց, որ 2003 թ.-ից, երբ Հայաստանը ՄԻՊԵԴ-ի անդամ դարձավ, հանրապետության դեմ ավելի քան 1000 գործ հարուցվեց, որոնցից 600-ը՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից։   

«Փոստով ստացվող հայցերից ոչ բոլորն են, որ հանձնվում են Դատարանի դիտարկմանը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի դեմ 250 հայցի դիտարկումը մերժվել է»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, երեք դատավորից բաղկացած հատուկ կոմիտեն կարող է տարբեր հիմքերով հայցը մերժելու որոշում ընդունել։ Մերժման ամենատարածված պատճառների թվում նա նշեց այն, որ տվյալ հարցը չի դիտարկվել երկրի ներսում բոլոր դատական ատյաններում։  

«Մարդու իրավունքների պաշտպանության եվրադատարանի կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն իր երկրի ներսում։ Մարդը պետք է ՄԻԵԴ դիմի միայն այն դեպքում, երբ իր իրավունքների պաշտպանությունը հնարավոր չէ սեփական երկրում»,- ասաց Գյուլումյանը։   

Մերժման ևս մեկ պատճառ կարող է լինել այն, որ տվյալ իրավախախտումը տեղի է ունեցել մինչ Հայաստանի ՄԻԵԴ մտնելը։

«Հայցը չի դիտարկվում նաև այն դեպքում, եթե այն ներկայացվել է ավելի ուշ, քան երկրի դատական համակարգի վերջին ատյանի կողմից վճիռը կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում։ Հայաստանի դեպքում խոսքը Վճռաբեկ դատարանի մասին է»,- ավելացրեց Գյուլումյանը։  

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը ստեղծվել է 1959թ.մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական հռչակագրի զարգացման նպատակով ։ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ է մտնում  ինչպես պետությունների միջև վեճերի, այնպես էլ իրենց պետությունների կամ Հռչակագրի այլ անդամ-պետությունների այն գործողությունների քննումը, որոնք ոտնահարել են քաղաքացիների իրավունքները։

Եվրադատարանի կողմից քաղաքացիների բողոքների կապակցությամբ ընդունված վճիռները պարտադիր են պատասխանող-պետության համար։ ՄԻԵԴ-ի վճիռների իրագործումը վերահսկում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը։

Այսօր ՄԻԵԴ-ի անդամ են Եվրախորհրդի բոլոր 47 անդամ-պետությունների ներկայացուցիչները։ Հայաստանը դատարանի անդամ է 2003 թ.-ից, հանրապետությունը ներկայացնում է դատավոր Ալվինա Գյուլումյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: