486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին» օրինագիծը
15:24
25 Դեկտեմբերի 2008

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել «Նոր ատոմային էներգաբլոկի (բլոկերի) կառուցման մասին» օրինագիծը։ Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, փաստաթղթում ընդգծվում են չորս հիմնական կետեր։

«Խոսքը ատոմային էներգաբլոկի կառուցման թույլտվության, հայկական օրենսդրության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության չափանիշների համաձայն՝ նրա կառուցման համար տարածքի ընտրության, անվտանգության նորմերը հանրապետության օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև հասարակությանը պարբերաբար իրազեկման մասին է», - ասաց նա։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն իր հերթին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ այդ օրինագծի հաստատումից հետո նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացը ավելի ինտենսիվ փուլ կթևակոխի։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ գրեթե ավարտվել են էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների (ՏՏՀ) մշակմանն ուղղված աշխատանքները, որի դրույթների մի մասը մշակվել է ամերիկացի փորձագետների համագործակցությամբ, իսկ մարդկային ռեսուրսների ներգրավմանը վերաբերող կետը պատրաստվել է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների աջակցությամբ։

«Հայկական կողմը պետք է իր վրա վերցնի մինչև 2009 թ.-ը տարածքի երկրաֆիզիկական և երկրաբանական հետազոտությունների իրականացումը, որտեղ գտնվում է Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկը և որտեղ պետք է կառուցվի նոր էներգաբլոկը», - ասաց նա։

Գալստյանը պարզաբանեց նաև, որ 2009 թ.-ին կընտրվի ղեկավարող ընկերությունը, որը, որպես մասնագիտացած կառույց, կղեկավարի կառուցման գործընթացը, ինչպես նաև կաջակցի Հայաստանին նախագծային աշխատանքների իրականացման գործում, ներդրողների ներգրավմանն և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։

«Սույն ընկերությունը աջակցություն կցուցաբերի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացի ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև դրա շահագործումը», - պարզաբանեց նա։

Հայաստանը ծրագրում է կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախագծի իրագործման համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին օրենսդրորեն վերացրել է նոր ատոմային բլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: