481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պաշտպանության ոլորտում մոտենում է բարեփոխումների եզրափակիչ փուլին. ՀՀ նախագահ
13:11
25 Դեկտեմբերի 2008

Հայաստանը պաշտպանության ոլորտում մոտենում է բարեփոխումների եզրափակիչ փուլին, հինգշաբթի ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով այսօր հանրապետության կառավարության ընդունած որոշումը՝ Պաշտպանության նախարարության, ԶՈւ Գլխավոր շտաբի, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին։

«Այս որոշման ընդունմամբ մենք մոտենում ենք պաշտպանության ոլորտում բարեփոխումների ավարտին: Մի քանի օրից մենք կունենանք ՀՀ պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերջնական կառուցվածքները, որոնց գործառույթները միանգամայն առանձին կլինեն», - ասաց ՀՀ նախագահը կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքերով, ՀՀ պաշտպանության նախարարությունը գործելու է նոր պայմաններում։

«Կարծում եմ, որ այդ որոշումները ճիշտ են։ Մենք այդ ուղին անցել ենք երեքուկես տարվա ընթացքում, և այս ընթացքում մեզ հաջողվել է իրագործել որոշ նախապատրաստական աշխատանքներ։ Կարծում եմ, որ այդ որոշումների շնորհիվ մեր երկրի պաշտպանունակությունը կամրապնդվի», - ընդգծել է նախագահը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց, որ կառավարչական հիմնարկը կոչված է ապահովել Պաշտպանության նախարարության գործառույթների լիարժեք և արդյունավետ իրագործումը։

Նրա խոսքերով, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտն իրականացնելու է Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, Պաշտպանության նախարարության գնումների և ռազմական արդյունաբերության ոլորտի գործընթացների կազմակերպման և վերահսկողության գործառույթները, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում մասնակցելու է  քաղաքացիական-իրավական հարաբերություններին։

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն իրականացնելու է զինվորական ծառայության ընթացքում հանցագործությունների կանխմանը և կասեցմանն ուղղված աշխատանքները, ինչպե նաև իրագործելու է ՀՀ պաշտպանության նախարարության վրա դրված՝ զորամասերի տարածքում զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների փաստերով հետաքննության և նախաքննության  իրագործման գործառույթները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: