483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման գործում. դեսպան
11:32
25 Դեկտեմբերի 2008
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման գործում, ասվում է հայ ժողովրդին ուղղված` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի (Marie L.Yovanovich) ամանորյա շնորհավորական ուղերձում։

«Մենք ուզում ենք օգնել, որ տնտեսությունն աճի ու ծաղկում ապրի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ունենալ հավասար հնարավորություններ: Մենք նաև ուզում ենք օգնել, որ բարելավվի կայունությունն ու անվտանգությունը ողջ տարածաշրջանում», - ասվում է դեսպանատան մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ուղերձում։

Դեսպանը նշել է, որ աշխարհը պատմական ժամանակներ է ապրում, երբ կան բազում հնարավորություններ:

«Այսօր Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: Մինսկի խմբի մեր գործընկերների հետ մենք կշարունակենք ակտիվ միջնորդական աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հարցին խաղաղ ու փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ», - ասել է Յովանովիչը։

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին` Հայաստան ժամանելուց ի վեր իրեն ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և նշել է, որ առաջիկա տարվա ընթացքում  պլանավորում է լինել Հայաստանի տարբեր բնակավայրերում, ծանոթանալ հայ ժողովրդի հետ ու իմանալ ավելին` դյութիչ երկրի, պատմության ու մշակույթի մասին:

Խոսելով հայերին և ամերիկացիների միավորով բազմաթիվ գործոնների մասին՝ դեսպանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև կապն ամուր է և պարտավորեցնող:

Մասնավորապես, նրա խոսքերով, 1988թ. երկրաշարժից հետո հայերն ու ամերիկացիները կողք- կողքի են աշխատել։ Յովանովիչը նաև նշել է, որ երկու ժողովուրդներն ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ առողջապահության, սոցիալական պաշտպանության, քաղաքական զարգացման, էներգետիկ ու տնտեսական բարեփոխումների ու բազմաթիվ այլ ոլորտներում:

«2009 թ.-ին մարտահրավերները հատկապես շատ են  Միացյալ Նահանգների համար, Հայաստանի և ողջ աշխարհի համար, բայց ձեզանից շատերի հետ ունեցած իմ հանդիպումները ինձ վառ հույսեր են ներշնչում այս երկրի ապագայի վերաբերյալ: Գիտեմ, որ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ այստեղ հայկական ընտանիքներում տարեմուտը նշելիս ուղիղ կեսգիշերին ցանկություն են պահում ու բարձրացնում շամպայնի բաժակները: Հենց այս սովորույթի համաձայն էլ ես բարձրացնելու եմ շամպայնի բաժակն ու խմելու Ձեր բոլորի կենացը», - ասել է Յովանովիչը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։