482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը չվերթերն ընդունում է նորմալ ռեժիմով. մամուլի ծառայություն
19:37
24 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը չվերթերն ընդունում է նորմալ ռեժիմով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

Ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, «Սիբիր» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից հետաձգվել է ավելի քան 12 ժամով։ Հաղորդագրությունների համաձայն, «Սիբիր» ավիաընկերության օդաչուները հրաժարվում են օդ բարձրանալ՝ Երևանում վատ եղանակային պայմանների պատճառով։    

«Այսօր առավոտյան ժամը 4-5-ի շրջանում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով տեսանելիությունը 100 մետր էր, այն դեպքում, երբ ինքնաթիռի վայրէջքի համար անհրաժեշտ է նվազագույնը 350 մետր»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խսոքրով, այս կապակցությամբ որոշ չվերթեր, որոնք պետք է Երևանում վայրէջք կատարեին, ժամանակավորապես հետաձգվել են։

Սակայն, ինչպես նշեց մամուլի քարտուղարը, արդեն օրվա կեսին ինքնաթիռների վայրէջքների հետ կապված խնդիրներ օդանավակայում չկային, և տարբեր ավիաընկերությունների ինքնաթիռներ վայրէջք էին կատարում։

«Այժմ օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով, և բոլոր ավիաընկերությունները, որոնց օդաչուները կարող են վայրէջք կատարել մառախուղի պայմաններում, իջնում են Երևանում»,- ասաց Աբրահամյանը։  

Ընդ որում նա նշեց, որ Երևանում մառախուղի պատճառով իջնել չկարողացած չվերթերի որոշ հետաձգումներ կան։

 «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էրնեկյանին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։