481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական արմատական ընդդիմությունը հավաստում է, որ Երևանի մարտյան դեպքերի առնչությամբ ձերբակալվածները ծեծի են ենթարկվել
18:52
24 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մարտյան դեպքերի առնչությամբ ձերբակալվածները ծեծի են ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում, լրագրողներին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։  

Նրա խոսքերով, դեկտեմբերի 23-ին ծեծի են ենթարկվել Գրիգոր Ոսկերչյանը, Գևորգ Մանուկյանը, Արմեն Խուրշուդյանը։ Բոլոր երեքը Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների գործերով ամբաստանյալներ ու ձերբակալվածներ են։ 

Ինչպես ՀԱԿ-ին հայտնել են նրանց փաստաբանները, «ծեծի փաստին ծանոթանալուց հետո նրանք դիմել են դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու պահանջով, որը մինչև այժմ անցկացված չէ»։  

Բացի այդ, Զուրաբյանի խոսքերով, Գրիգոր Ոսկերչյանն ու Գևորգ Մանուկյանը տեղափոխվել են ավելի պակաս հարմարավետ խցեր։

Այս առնչությամբ Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պահանջում է արդարադատության նախարարի հրաժարականը, կոչ է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ փաստի առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ, իսկ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությանը՝ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել։   

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը չորեքշաբթի հերքել է այսպես կոչված «յոթի գործով» ամբաստանյալներից մեկին՝ Գրիգոր Ոսկերչյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը։

«Ոսկերչյանին ծեծի ենթարկելու տեղեկատվությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, թե կան միջադեպի մի քանի վկաներ, արդարադատության նախարարը նշեց, որ այդ բոլոր վկաները կհարցաքննվեն։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում այսպես կոչված «յոթի գործով» անցնում են ԱԺ երեք պատգամավորներ և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: