481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն Անվտանգության խորհրդին հանձնարարել է փորձագիտական եզրակացություններ ներկայացնել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջարկությունների առնչությամբ
18:39
24 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է փորձագիտական եզրակացություններ ներկայացնել դեկտեմբերի 19-ին Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջարկությունների առնչությամբ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի նախագահի մամուլի ծառայությունից։ 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ  քննարկվել են նախորդ շաբաթվա վերջին Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին ու կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել և ներկայացնել փորձագիտական եզրակացություններ Ղազախստանում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

Խոսքը, մասնավորապես, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի` գագաթնաժողովի մասնակից պետությունների տնտեսությունների վրա ունեցած ազդեցության համատեղ հաղթահարման նպատակով 10 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով ստեղծվելիք հատուկ հիմնադրամի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում արագ արձագանքման զորամիավորման ձևավորման մասին է։

Համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաև նախանշել այս պայմանավորվածություններից բխող գործողություններ և դրանց առաջնահերթությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին գտնվում էր Ղազախստանում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար։

Պետությունների ղեկավարները քննարկել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին համատեղ հակազդելու հարցերը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները  կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության զարգացման արդիական հարցերի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրների շուրջ։

Պետությունների ղեկավարները դիտարկել են նաև ճգնաժամային երևույթներին դիմակայելու և տարածաշրջանում դրանց անվերահսկելի տարածումը թույլ չտալու հնարավոր միջոցները։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: