486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Միջազգային եվրոպական շարժման լիիրավ անդամ է դարձել
15:06
24 Դեկտեմբերի 2008

Հայաստանի եվրոպական շարժումը Միջազգային եվրոպական շարժման լիիրավ անդամ է դարձել, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։

Այս մասին որոշումը դեկտեմբերի 13-ին Բրյուսելում միաձայն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման վեհաժողովը։ Հայաստանը երկու ձայն կստանա Միջազգային շարժման կառույցում։

«Հայաստանը Եվրամիության վեց արևելյան հարևաններից առաջինն էր, որն ընդունվեց Միջազգային եվրոպական շարժում», - ընդգծեց Ենգիբարյանը։

Նրա խոսքերով, հայկական կազմակերպությունը ամենաերիտասարդն է Միջազգային շարժման համակարգում՝ թե ստեղծման ժամանակաթվով, թե ղեկավարների միջին տարիքով։

Ենգիբարյանի կարծիքով, Հայաստանն ավելի մոտ է եվրոպական կառույցներին ինտեգրվելուն՝ ի տարբերություն տարածաշրջանի իր հարևանների, մասնավորապես, սեփական օրենսդրությունը եվրոպականի հետ միասնականացնելու շնորհիվ։

«Սա Հայաստանի և Վրաստանի միջև եղած գլխավոր տարբերությունն է, որտեղ շատ է խոսվում եվրաինտեգրման մասին, սակայն տեխնիկապես ոչինչ չի արվում», - նշեց նա։

Ենգիբարյանի խոսքերով, Միջազգային շարժմանն անդամակցելու ճանապարհին Հայաստանը ստիպված է եղել հաղթահարել Թուրքիայի հակազդեցությունը։ «Միջազգային շարժում Հայաստանի ընդունման հետևանքով թուրքական պատվիրակության ղեկավարը ստիպված է եղել հրաժարական տալ», - ավելացրեց Ենգիբարյանը։

Հայաստանի եվրոպական շարժումը մտադիր է համագործակցել ՀՀ խորհրդարանի և կառավարության հետ, անցկացնել կրթական ծրագրեր, մասնավորապես ուսանողների համար, մարզերում ձևավորել Եվրոպական շարժման խորհուրդներ, աջակցել Հայաստանի և Եվրոպայի մերձեցմանը։

Միջազգային եվրոպական շարժումը հիմնադրվել է 1948 թ.-ին Հաագայի Կոնգրեսի ժամանակ։ Շարժման հիմնադիրների թվում են այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ուինստոն Չերչիլը, Կոնրադ Ադենուարը, Ֆրանսուա Միտերանը։ Այսօր շարժումն իր ազգային խորհուրդների միջոցով ներկայացված է 43 եվրոպական պետություններում։ Հայաստանի եվրոպական շարժումը հիմնադրվել է 2005 թվականին։

Միջազգային եվրոպական շարժման նպատակն է նպաստել միասնական Եվրոպայի կայացմանը, որը հիմնված է մարդու իրավունքների, խաղաղության, ժողովրդավարության, ազատության և քաղաքացիական համերաշխության սկզբունքների պահպանման վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։