486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ծրագրում է հաջորդ տարի այցելել Ուկրաինա
12:13
24 Դեկտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրում է հաջորդ տարի պաշտոնական այցով լինել Ուկրաինայում, ասվում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մամուլի ծառայության կողմից չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ։

«Հաջորդ տարվա օրակարգում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա պաշտոնական այցի կազմակերպումը, ինչպես նաև Տնտեսական համագործակցության հարցերի հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որը ծրագրվում է անցկացնել Երևանում 2009 թ.-ի առաջին եռամսյակում», - տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Դեսպանատան մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 25-ին լրանում է Ուկրաինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 17-ամյակը, իսկ անցնող տարին նշանավորվել է ևս մեկ տարեթվով՝ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Առաջին Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակով։

«Հայ-ուկրաինական հարաբերությունների ժամանակակից բնույթը կարևորվում է փոխադարձ շահ ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ երկկողմ ձգտումով, առաջին հերթին, առևտրատնտեսական, տրանսպորտի, հումանիտար ոլորտներում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացվում է փաստաթղթում,  իրավապայմանագրային բազայում կա 73 փաստաթուղթ, որոնցից 70-ը գործում են մինչև այժմ։ Քաղաքական գլխավոր փաստաթուղթ է համարվում 1996 թ.-ի մայիսի 14-ին Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը, իսկ տնտեսական ոլորտում՝ 1994 թ.-ի հոկտեմբերի 7-ին ազատ առևտրի մասին Ուկրաինայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, ինչպես նաև 2001 թ.-ի մարտի 1-ին Ուկրաինայի և Հայաստանի միջև կնքված 2001-2010 թթ. տնտեսական համագործակցության մասին պայմանագիրը։

«2008 թվականի ընթացքում հայ-ուկրաինական քաղաքական երկխոսությունը զգալիորեն ակտիվացել է», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ-ուկրաինական համագործակցության ակտիվացման համար լուրջ ազդակ է հաղորդել Ուկրաինայի և Հայաստանի նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի և Սերժ Սարգսյանի միջև հուլիսի վերջին Ղրիմում կայացած հանդիպումը, որը տեղի է ունեցել Սուրբ Խաչ վանական համալիրի 650-ամյակին նվիրված տոնակատարություններին հայկական պատվիրակության մասնակցության շրջանակներում։ Հանդիպման ընթացքում պետությունների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին նվիրված հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը օծել է վերականգնված հայկական սրբատեղին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։