486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ավելի քան 194 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի 2010 թ.-ին սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման համար
18:20
23 Դեկտեմբերի 2008

ՀՀ Գիտության և կրթության նախարարությունը 2010 թ.-ին նախատեսում է բյուջետային միջոցներից շուրջ 60 մլն դրամ (194 հազար ԱՄՆ դոլար) հատկացնել Հայաստանում սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման կուրսեր անցկացնելու համար, ասաց նախարար Սպարտակ Սեյրանյանը։   

«Եթե մինչև վերջերս ամեն տարի պետբյուջեից այդ նպատակով հատկացվում էր շուրջ 3-4 մլն դրամ (10-13 հազար ԱՄՆ դոլար), ապա 2009 թ.-ի պետբյուջեում այդ նպատակների համար նախատեսվում է 27 մլն դրամ (87,6 հազար ԱՄՆ դոլար)»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։  

Նախարարն ասաց, որ վերջին մի քանի տասնամյակում Գիտության և կրթության նախարարությունը ապահովում է դասագրքերով, օժանդակող և մեթոդաբանական նյոթերով, և այդ ծրագրերն, անշուշտ կշարունակվեն։  

«Մենք սփյուռքի հայկական դպրոցների վիճակի մասին բավականին մեծ տեղեկատվություն ունենք, մեր բազայում հաշվառված են բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում, կիրակնօրյա դպրոցները, ինչպես նաև մասնակիցների և ուսուցիչների քանակը»,- պարզաբանեց նա։   

Ընդ որում, Սեյրանյանն ավելացրեց, որ նախարարությունը նախատեսում է բյուջետային միջոցների մի զգալի մաս հատկացնել սփյուռքի հայկական դպրոցներում ծագող խնդիրների լուծման համար։

«Մասնավորապես, Վրաստանի հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջանի դպրոցներում ոչ միայն Հայաստանում մշակված դասագրքեր են տրամադրվում, այլև նորոգման աշխատանքներ են տարվում»,- ասաց նա։

Տարբեր գնահատականներով, ամբողջ աշխարհում սփյուռքի հայերի ընդհանուր թիվը շուրջ 10 մլն մարդ է կազմում։ Առավել խոշոր հայ համայնքներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Լատինական Ամերիկայի երկրներում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: