483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ քրեակատարողական վարչությունը հերքում է «յոթի գործով» մեղադրյալներից մեկին ծեծի ենթարկելու տեղեկատվությունը
17:56
23 Դեկտեմբերի 2008

«Յոթի գործով» մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը չի ենթարկվել ծեծի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

«Ոչ ոք ծեծի կամ բռնության չի ենթարկել Գրիգոր Ոսկերչյանին։ Ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց նա։

Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը երեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել այսօր առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Ըստ նրա, առավոտյան ստուգում անցկացնելու համար քրեակատարողական վարչության հատուկ նշանակության աշխատակիցները մտել են այն բանտախուցը, որտեղ մնում է Ոսկերչյանը, և այնտեղից դուրս են հանել բոլորին, բացի իր պաշտպանյալից։

Ինչպես տեղեկացրեց Ոսկանյանը, ներս մտնողներց ամենագլխավորը հետաքրքրվել է մեղադրյալից, թե որ հոդվածով է նա մեղադրվում և, իմանալով, որ Ոսկերչյանն անցնում է «յոթի գործով», մի քանի հարված է հասցրել նրա դեմքին և ականջին։

Փաստաբանի ներկայացրած տվյալներով, ծեծի ենթարկելուց հետո Ոսկերչյանին չի զննել նույնիսկ բժիշկը, և այդ վիճակում նրա պաշտպանյալին դատարան են բերել։

«Իմ պաշտպանյալն անպայման հայտարարություն կանի այս փաստի առնչությամբ, իսկ բոլոր ամբաստանյալների փաստաբանները հատուկ մամուլի ասուլիս կհրավիրեն»,- խաստացավ նա։

 «Յոթի գործով» դատավարությունը Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների շրջանակում կշարունակվի մինչև  դեկտեմբերի 27-ը։

«Յոթի գործով» միասնական քրեական գործում քննարկվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, Մյասնիկ Մալխասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հակոբ Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, Գրիգոր Ոսկերչյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սիրունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները։ 
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների: ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ անկարգությունների հետևանքով հրազենային և բեկորային վնասվածքներից զոհվել է յոթ քաղաքացի և ոստիկանության մեկ աշխատակից, վնասվածքներ է ստացել շուրջ 265 մարդ, այդ թվում նաև 210 ոստիկան։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: