486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Պատգամավորների և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի դատն ընդհատվեց՝ դատարանի նկատմամբ մեղադրյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով
16:55
23 Դեկտեմբերի 2008

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» դատավարությունը երեքշաբթի ընդհատվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից՝ դատարանի նկատմամբ մեղադրյալների անհարգալից պահվածքի պատճառով։

Մարտիրոսյանը հայտնեց, որ նիստը կշարունակվի չորս օրից՝ շաբաթ, դեկտեմբերի 27-ին։

Նա պատճառաբանեց իր որոշումը նրանով, որ մեղադրյալները ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելու ժամանակ և դատավարության ընթացքում անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս դատարանի նկատմամբ և աղմկում են նիստերի դահլիճում։

«Առաջնորդվելով վերոնշյալով՝ դատարանը որոշում ընդունեց հեռացնել մեղադրյալներին դատարանի դահլիճից և հետաձգել քրեական գործի քննությունը»,- ասաց նա։

Մեղադրյալներից մեկի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողներին հայտնեց, որ «պաշտպանյալներն իրենց անմեղ են համարում, իսկ քրեական հետապնդումն իրենց նկատմամբ կատարվում է քաղաքական պատճառներով»։

«Մեղադրյալներն անհարգալից են դատարանի նկատմամբ և ոտքի չեն կանգնում դատավորի ներս մտնելու ժամանակ, քանի որ բոլոր դատական նիստերը մինչ օրս նման էին կրկեսի»,- նկատեց նա։

Արսենյանը նշեց, որ դատը շարունակվի նույն հունով, ապա պաշտպանյալների անմեղության բոլոր ապացույցները կմերժվեն։ «Հնարավոր է, որ դատը կշարունակվի փակ կարգով»,- կարծում է նա։

2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ Երևանի քրեական դատարանը կայացրել է քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, Մյասնիկ Մալխասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հակոբ Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, Գրիգոր Ոսկերչյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սիրունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, դատական քննության նշանակելու մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։