485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միջին մասնագիտական կրթությամբ կադրերի կարիք ունի. նախարար
14:07
23 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ամենատարբեր ոլորտներում առկա է պրոֆեսիոնալ կադրերի պակասի լուրջ խնդիր, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։

 

«Շատ տարիների ընթացքում մասնագիտական կրթության օղակը մնացել էր պետական քաղաքականության ուշադրությունից դուրս, սակայն նախարարությունը մտադիր է այդ ուղղությամբ որոշակի միջոցառումներ իրականացնել»,-ասաց նա լրագրողներին երեքշաբթի։

 

Սեյրանյանը նշեց, որ հանրապետությունում ստեղծվել են 12 բազմաֆունկցիոնալ կրթական կենտրոններ, որոնք կզբաղվեն տարբեր բնագավառների մասնագետների պատրաստմամբ։

 

Կրթության նախարարության տվյալներով, այդ հաստատություններում արդեն իրականացվել է 810 մլն դրամի (2,6 մլն դոլար) վերանորոգման աշխատանք, և առաջիկայում նախատեսվում է դրանց ապահովել 2 միլիարդ դրամի (6,6 մլն դոլար) նյութատեխնիկական բազայով:

 

Նախարարը հայտնեց նաև, որ Հայաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում ստեղծվել է Մասնագիտական կրթություն և ուսուցում զարգացման ազգային կենտրոն, ընդ որում սոցիալական գործընկերներին աշխատանքում լիովին ընդգրկելու համար ստեղծվել է նաև Մասնագիտական կրթություն և ուսուցում զարգացման ազգային խորհուրդ։

 

«Կառույցի կազմի մեջ են մտնում ոչ միայն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները, այլև գործատուներ՝ ուսումնարաններում և քոլեջներում կադրերի պատրաստման և շուկայի կողմից թելադրվող այս կամ այն մասնագիտացմանը ներկայացվող պահանջների հստակեցման համար»,- պարզաբանեց նա։

 

Սեյրանյանն ավելացրեց նաև, որ տարվա ընթացքում հրապարակվել են մի շարք տեղեկատվական նյութեր տարրական և միջին-մասնագիտական կրթության հարցերով, այդ թվում՝ լույս է տեսել «Մասնագիտական կրթություն» ամսագիրը։

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007-2008 ուսումնական տարում Հայաստանի բոլոր 106 պետական և ոչ պետական միջին մասնագիտական ուսումանական հաստատություններում սովորել է 31 հազար 149 մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։