480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սևանի ավազանի դպրոցներից մեկը կկրի հայ անվանի պետական-քաղաքական գործիչ Յակով Զարոբյանի անունը
10:38
23 Դեկտեմբերի 2008

Հայ անվանի պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի 100-ամյակի տոնակատարությունները նախապատրաստող  հոբելյանական  հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել երկուշաբթի՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

«Հանձնաժողովը քննարկել է  աշխատանքային խմբի կողմից անվանի պետական-քաղաքական  գործչի 100-ամյակին նվիրված  միջոցառումների  կատարման ընթացքը և առաջիկայում  նախատեսվող աշխատանքները», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում նշվել է, որ Յակով Զարոբյանի  ծննդյան օրը` սեպտեմբերի 25-ին, արդեն իսկ Հայաստանի ազգային արխիվում կազմակերպվել է նրա կյանքին ու  գործունեությանը նվիրված լուսանկարչական, արխիվային  նյութերի ցուցահանդես,   հաղորդումներ են հեռարձակվել հեռուստատեսությամբ և ռադիոյով:

2009թ. ընթացքում  նախատեսվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Յակով Զարոբյանի  պետական-քաղաքական  գործունեությանը  նվիրված գիտաժողովի կազմակերպում։ Կհրատարակվի  Եղիշե Ասծատրյանի «Յակով Զարոբյան» աշխատությունը, կթողարկվի փաստավավերագրական ֆիլմ, հուշատախտակ կտեղադրվի անվանի գործչի ապրած` Իսահակյանի 38 շենքի պատին։

«Նկատի առնելով նրա մեծ  վաստակը Արփա-Սևան թունելի, ինչպես նաև Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման գործում, առաջարկվել է հուշահամալիրի տարածքին հարող ծառուղին և Սևանի  ավազանի դպրոցներից մեկը կոչել Յակով Զարոբյանի անունով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Քննարկման  արդյունքում  հանձնարարվել է` բոլոր առաջարկությունները հաշվի առնելով՝ վերջնական տեսքի բերել իրականացվելիք միջոցառումների ծրագիրը և ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։