484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դիվանագետը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կձևավորվեն ու սահմանները կբացվեն
20:00
22 Դեկտեմբերի 2008

Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը մոտ ապագայում կհանգեցնի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորմանն ու սահմանների բացմանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանն այս մասին հայտարարեց Մերկոսուրի խորհրդարանի կողմից 2007թ.-ի նոյմբերի 19-ին Մոնտեվիդեոյում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Միջոցառումը կայացավ դեկտեմբերի 18-ին Մոնտեվիդեոյում, Մերկոսուրի խորհրդարանի շենքում խորհրդարանի նախագահության և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Հայաստանի դեսպան Վ. Կարմիրշալյանը ելույթում նշել է, որ Լատինական Ամերիկայում, մասնավորապես, Մերկոսուրի անդամ երկրներում այսօր բնակվում են 150000-ից ավելի հայորդիներ, որոնց պապերն ու հայրերը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, 1920-ական թվականներին ապաստան գտան այս հեռավոր ափերում:

Նա կոչ է արել անել հնարավորը, որպեսզի նոր սերունդները ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական պատկանելիության պատճառով երբևիցե չենթարկվեն հետապնդումների և առավել ևս՝ բնաջնջման:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են խորհրդարանում ներկայացված Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի ու Պարագվայի պատգամավորներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Արգենտինայի, Լիբանանի դեսպանները, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, ուրուգվահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

Ելույթներով հանդես են եկել ՀՀԴ բյուրոյի անդամ Մ. Նալբանդյանը (Արգենտինա), Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Դր. Ռոսինյան (Բրազիլիա) և Հայաստանի Հանրապետության դեսպան Վ. Կարմիրշալյանը:

Բանախոսները կարևորել են հարավամերիկյան այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և կոչ արել այն բոլոր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին, որոնք մինչ օրս չեն դատապարտել հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ գործած այս ոճիրը, հետևել Մերկոսուրի օրինակին:

Միջոցառումից հետո կայացել է Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Ռոսինյայի և ՀՀ դեսպան Կարմիրշալյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են նաև 2009թ. ընթացքում Մերկոսուրի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի միջև պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: