484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամփոփվել են «Արևածաղիկ» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները
19:47
22 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ամփոփվել են հաշմանդամների խնդիրներով «Արևածաղիկ» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը։  

2008 թ.-ին մրցույթին ներկայացվել է  հաշմանդամության թեմայով 26 հրապարակում, ռադիո և հեռուստահաղորդում։ Ընդլայնվել է մրցույթի աշխարհագրությունը, մասնավորապես ներկայացվել են ոչ միայն մայրաքաղաքային, այլև շրջանային ԶԼՄ-ները։

Թադևոսյանի խոսքերով, 2008 թ.-ին նկատելի է նաև մեկ այլ միտում։ «Եթե վեց տարի առաջ հայ լրագրողները, հաշմանդամության թեմայով նյութ հրապարակելիս, կոպիտ բարոյագիտական սխալներ էին թույլ տալիս, ներկայացնում էին բժշկական տեղեկանքներ կամ ընթերցողի մոտ խղճահարություն առաջ բերում, ապա այսօր հրապարակումները որակապես բարելավվել են։ Մենք նույնիսկ մտածում ենք մյուս տարի փոխել մրցույթի որոշ չափանիշներ»,- ասաց նա։

Թադևոսյանի կարծիքով, այս տարի հատկապես առանձնացել են տպագիր ԶԼՄ-ները, իսկ ռադիոնյութերի որակը սպասված նշաձողից ավելի ցածր պարզվեց, հենց այդ պատճառով էլ այդ կատեգորիայում միայն խրախուսիչ մրցանակ սահմանվեց։ Ինչ վերաբերում է հեռուստահաղորդումներին, ապա այստեղ երկու հաղթող ճանաչվեց, իսկ հատուկ մրցանակը շնորհվեց «Լույս մթում» ֆիլմի լրագրող, օպերատոր և ռեժիսոր Լիլիթ Ելչյանին Վանաձորից։

«ԶԼՄ-ները քիչ դեր չունեն հասարակական կարծիքի ձևավորման մեջ։ Մենք հաճախ խոսում ենք հավասար իրավունքների և հնարավորությունների մասին, բայց հաճախ ինքներս այդ գեղեցիկ խոսքերին մեծ նշանակություն չենք տալիս։ Հատկապես հեռուստատեսային, ռադիո, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները պետք է նշանակալի դարձնեն հաշմանդամության թեմայով իրավահավասարության հասկացությունը»,- ասաց Թադևոսյանը։   

Ամենամյա մրցույթն անցկացվում է «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» («Mission East») կազմակերպությունների հետ համատեղ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։