478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կառավարող օղակները պետք է փոխեն իրենց դիրքորոշումը Հայաստանի հանդեպ. փորձագետ
18:43
22 Դեկտեմբերի 2008

Մինչև Թուրքիայի կառավարող օղակները չփոխեն Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքը, ոչ մի երկխոսության մասին խոսք անգամ չի կարող լինել, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։   

«Հայ-թուրքական մերձեցման գործընթացը անցնող տարում ավելի շուտ կարելի է «հարաբերությունների բարձրացում» համարել, քան քաղաքական երկխոսություն։ Եթե այդ հարաբերությունները համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կարելի է հաստատել, որ եթե 2007 թ.-ին հնարավոր չէր խոսել պաշտոնական մակարդակում դիվանագիտական հարաբերությունների մասին, ապա այս տարի արդեն նման գործընթաց նկատվում է»,- ասաց Սաֆրաստյանը։  
 
Նրա խոսքերով, երկու երկրների ղեկավարները պաշտոնական մակարդակում բանակցային ճանապարհով առկա խնդիրների լուծման պատրաստակամություն են դրսևորում։ 

«Առայժմ վաղ է այս առնչությամբ կանխատեսումներ անել, մնում է միայն հետևել իրադարձությունների զարգացմանը»,- նշեց նա։

Սաֆրաստյանի խոսքերով, 1991 թ.-ին Երրորդ հանրապետության հռչակման օրվանից, Հայաստանը Թուրքիայի նկատմամբ «եվրոպայնացված» քաղաքականություն է վարում, այսինքն՝ հայտարարում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ 

«Նման պայմաններում անհնարին է խոսել մեր կողմից որևէ այլ հետագա զիջումների մասին։ Հիմա պատասխան քայլ անելու Թուրքիայի հերթն է»,- ընդգծեց նա։  

Փորձագետը կարծում է, որ ժամանակակից Թուրքիայում հայերի Ցեղասպանության հերքման քաղաքականությունն այլևս պայմանավորված չէ այն բանով, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունը չի ցանկանում իր վրա վերցնել դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործության պատասխանատվությունը, նրանք ավելի շատ վախենում են, որ Հայաստանը կարող է որևէ տարածքային պահանջներով հանդես գալ։ 

«Թուրքիան պարզապես չի ուզում ցեղասպանություն գործած երկրների թվին դասվել»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքերով, Ցեղասպանությունը ճանաչելու հարցում աճում է միջազգային հանրության ճնշումը Թուրքիայի վրա, և ԱՄՆ-ում և Եվրոպայում այս հարցի շուրջ դիրքորոշումները վերանայվում են։

«Զարգացած երկրների մտավորականների շրջանում հիմա Ցեղասպանության ճանաչման կողմնակիցներն ավելի շատ են , քան մի քանի տարի առաջ»,- ավելացրեց նա։

Խոսելով Թուրքիայի՝ ԵՄ մտնելու գործընթացի մասին՝ փորձագետը նշեց, որ ԵՄ մտնելու Թուրքիայի իշխող վերնախավի ձգտումը վերջին շրջանում թուլանում է։ Նա դա բացատրեց նրանով, որ Թուրքիայում վերանայում են արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Մասնավորապես, Թուրքիայի ղեկավար օղակները սկսում են Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք թեքվել՝ կարծելով, որ այնտեղ Թուրքիան գերտերություն դառնալու ավելի շատ հնարավորություններ ունի, քան Եվրոպայում։    
  
Բացի այդ, Սաֆրաստյանի խոսքերով, ներկայում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, կրոնական հողի վրա հանդուրժողականության մակարդակի իջեցման հետ կապված խնդիրներ կան։ «Թուրքիան նաև չի հրաժարվում Կիպրոսի հարցում իր ոչ կառուցողական դիրքորոշումից։ Այս հանգամանքները ևս բարդացնում են Թուրքիայի՝ ԵՄ մտնելու գործընթացը»,- ասաց Սաֆրաստյանը։   

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: