484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական մերձեցում հնարավոր չէ. հայ փորձագետ
18:14
22 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր տնտեսական շահերի հիման վրա մտերմացում հնարավոր է, սակայն քաղաքական մերձեցում չի կարող լինել, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, երկու երկրներում էլ կան քաղաքական մերձեցման ձգտող ուժեր, սակայն ղեկավար ուժերի միջև լուրջ հակասություններ կան։  
«Հիմնական կռվախնձորը շարունակում է մնալ Հարավային Կովկասը։ Ռուսաստանն ու Թուրքիան այս տարածաշրջանի վերաբերյալ երկու տարբեր, մեկը մյուսին հակասող հայեցակարգ ունեն»,- երկուշաբթի Սաֆրաստյանն ասաց լրագրողներին։

Նրա կարծիքով, քանի դեռ այս աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական հակասություններն առկա են, այս երկու երկրների քաղաքական մերձեցումն անհնարին է։ 

«Օգոստոսյան իրադարձություններից հետո կտրուկ աճել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Կարելի է ասել, որ հնգօրյա պատերազմում տարած հաղթանակը Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակն էր։ Թուրքիան փորձեց հակազդել Ռուսաստանին՝ հանդես գալով Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասաց Սաֆրաստյանը։  

Նրա խոսքերով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին աջակցելու թուրքական նախաձեռնությունը ևս «թուրքական դիվանագիտության հնարքներից էր, տարածաշրջանային գործընթացների մասնակիցը դառնալու ևս մեկ փորձ»։ 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է աշխարհագրական սկզբունքով տարածաշրջանում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծել, որը հիմնվելու է ԵԱՀԿ սկզբունքների վրա։ Հարթության ստեղծման սկզբունքների շրջանում Էրդողանի հայտարարության մեջ նշվում են Կովկասում խաղաղության ու անվտանգության լիակատար վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու էներգետիկ անվտանգության ապահովումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։