486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները քննարկեցին զինվորական ծառայությունից խուսափելու պատասխանատվությունը մեղմացնելու հարցը
18:02
22 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործունեության երկարացման հարցով քննարկումներն անցան երկուշաբթի Հայաստանի խորհրդարանում։

Ինչպես հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, օրենքն ընդունվել է 2003 թվականին։

««Սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն ընդունելով՝ հայ խորհրդարանականները ենթադրում էին, որ օրենքը միաժամանակյա ակտ կլինի և երկարաձգման չի ենթարկվի։ Սակայն օրենքն արդեն երկարացվել է 2005 և 2007 թթ.-ին։ Բացի այդ, 2001թ.-ին Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ համաներում ստացան նաև զինվորական ծառայությունից խուսափող քաղաքացիները»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, ՀՀ խորհրդարանն ու դատախազությունը ստացել և շարունակում են ստանալ բազմաթիվ դիմումներ՝ օրենքի ժամկետի երկարացման վերաբերյալ։

Խորհրդարանականը նշեց, որ ներկայում Հայաստանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովում գոյություն ունի արդեն 50 նման դիմում, 100-ական դիմում՝ Գլխավոր դատախազությունում և ՀՀ Պաշտպանության նախարարությունում։

Աղաբեկյանն ընդգծեց, որ առաջին հերթին զինծառայությունից խուսափելու իրավիճակը հարթելու համար անհրաժեշտ է կազմել հստակ պատկեր զորակոչիկների թվի մասին։

Օրինակ, հանձնաժողովի նախագահն ասաց, որ 80-90-ական թթ. ծնված 460 հազ. տղաներից տվյալներ են պահպանվել միայն 382,6 հազարի մասին։ Նրա տվյալներով, 51 հազարի մասին Պաշտպանության նախարարությունում տվյալներ չկան։

«Այդ տարիներին ծնվածներից 60 տոկոսը զորակոչվել է, 1 տոկոսը՝ զինծառայության համար ոչ պիտանի համարվել, 2 տոկոսը մինչև 16 տարեկան ապրել են Հայաստանում, ստացել քաղաքացու անձնագիր և հետագայում խուսափել են զինվորական ծառայությունից, և նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Եվս 24 տոկոսը տարկետում են ստացել, նրանցից 47 հազար մարդ կամ 80-90-ական թթ.-ներին ծնվածների ընդհանուր թվի 10 տոկոսն այնուհետև ծառայել են բանակում»,- ասաց նա։


Նրա բերած տվյալներով, նշված տարիներին ծնվածների 12 տոկոսի նկատմամբ տվյալները կամ բացակայում են, կամ ոչ ողջությամբ են ներկայացված:

Աղաբեկյանի կարծիքով, անհրաժեշտ է պարզել, թե տվյալ տարիներին ծնված տղաներից քանիսն են մահացել, քանիսը դարձել այլ պետությունների քաղաքացիներ, ներկայումս գտնվում արտերկրում, քանի մարդ չունի քաղաքացիություն և քանիսի թվով ընդհանրապես տվյալներ չկան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։