486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք մտավորականության ակցիան Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին չի կարելի համարել թուրք հասարակության ձայնը. փորձագետ
16:03
22 Դեկտեմբերի 2008

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ողջունում է թուրք մտավորականության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ստորագրահավաքի ակցիան, բայց դրան զուգահեռ վաղ է համարում այն «թուրք ժողովրդի ձայն» անվանել։

Փորձագետը պարզաբանեց, որ իր կարծիքը հիմնված է երկու հանգամանքների վրա։

«Առաջին հերթին, 200 հոգուց բաղկացած խումբը շատ փոքր է թուրք մտավորականության ակցիայի՝ զանգվածային բնույթի մասին խոսելու համար։ Երկրորդ, նամակի տեքստում բացակայում է «ցեղասպանություն» բառը»,- նշեց Սաֆրաստյանը։

Վերջին հանգամանքը փորձագետն ավելի կարևորեց, քանի որ, նրա կարծիքով, ««ցեղասպանություն» բառն օգտագործելուց խուսափելը վկայում է թուրք հասարակության՝ 1915թ. իրադարձությունների ավելի լուրջ և սկզբունքային գնահատականներին անպատրաստ լինելու մասին։

Սաֆրաստյանը միաժամանակ ընդգծեց, որ թուրք հասարակությունում վերջին ժամանակներս էական փոփոխություններ են կատարվում, մասնավորապես, թուլանում է ճնշումը պետության կողմից Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող մարդկանց վրա, չնայած, որ այդ երկրի Քրեական օրենսգրքում դեռևս առկա է 301-րդ հոդվածը։

Փորձագետն ավելացրեց նաև, որ թուրք մտավորականության ներկայացուցիչների ակցիան կարելի է համարել միայն առաջին քայլ՝ Ցեղասպանությունը հերքելու  քաղաքականության դատապարտման ճանապարհին, որն իրականացնում է Թուրքիայի իշխող ռեժիմը։ 

«Երբ նման ակցիաները կսկսեն զանգվածային բնույթ կրել, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այն մասին, որ թուրք հասարակությունը պատրաստ է ազատվել անցյալի բեռից և մտնել եվրոպական ընտանիք»,- հավելեց Սաֆրաստյանը։

Անյցյալ շաբաթ Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։