478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առաջին նախագահն անհնար է համարում Հայաստանում ղարաբաղյան հարցի շուրջ համաժողովրդական ընդվզման ալիքի առաջացումը
15:59
22 Դեկտեմբերի 2008

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանական համակարգի և տնտեսական վերնախավի միակամությունը, միջազգային հանրության վերաբերմունքը և մանավանդ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կրավորական դիրքորոշումը անհնար են դարձնում Հա­յաս­տանում Ղարաբաղի հարցի շուրջ ժողովրդական ընդվզման հզոր ալիք բարձրաց­նելու խնդիրը։

«Եթե դա անգամ հնարավոր լիներ, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդական ընդվզման ալիքը կարող է երկար տևել և մանավանդ՝ ուղեկցված տնտե­սական ճգնաժամի բարդություններով, տակնուվրա անել երկիրը, որից չի հապա­ղի օգտվել Ադրբեջանը՝ Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով լուծելու համար», - ասվում է երկուշաբթի ՀԱԿ-ից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Տեր-Պետրոսյանի ելույթում։

Նա նշել է, որ Հայաստանի ողջ իշխանական համակարգը, տնտեսական վերնախավը, իշխող կոալիցիան, ԱԺ պատգամավորները և նոմենկլատուրային մտավորականությունը միահամուռ աջակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկին, «որովհետև նրանց հետաքրքրում է ոչ թե արցախահայության ճակատագիրը, այլ բացառապես սեփական ճղճիմ շահերը»։

«Դա նշանակում է, որ Համաժողովրդական շարժումը, Ղարաբաղի խնդրի կապակցությամբ հասարակա­կան բողոքի ալիք բարձրացնելու պարագայում, բախվելու է միաձույլ մի հակառակորդի, որը որևէ բանի առջև չի կանգնելու այդ ալիքը դիմագրավելու համար։ Սրանով այսօր­վա վիճակը տարբերվում է 1988 թվականի վիճակից, երբ Հայաստանի պետական պաշտոնեության և տնտեսական բնագավառի ղեկավարության մեծ մասը բացահայտո­րեն կամ գաղտնաբար համակրում և աջակցում էր Ղարաբաղյան շարժ­մանը», - ասել է նա։

Բացի այդ, Տեր-Պետրոսյանի խոսքերով, Արևմուտքն այսօր ոչ միայն որևէ կերպ չի աջակցում Հայաստանում ձևավորված հզոր ժողովրդավարական շարժմանը, այլև անում է ամեն ինչ այդ շարժումը ոչնչացնելու համար՝ «հանդուրժելով թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ մարտի 1‑ի սպանդը, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքն ու բռնու­թյունները և թե՛ քաղբանտարկյալների գոյության փաստը»։

«Դրանով Արևմուտքը ցույց է տալիս, որ պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի ցանկացած ան­օրի­նա­կանության վրա, միայն թե նա զիջումների գնա Ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», - կարծում է նա։

Տեր-Պետրոսյանը նաև ասել է, որ Սերժ Սարգսյանն ապահովել է նաև Լեռնային Ղարաբա­ղի ղեկավարության անվերապահ աջակցությունը, որը, բազմաթիվ պարտավորություններով կապված լինելով Հայաստանի ավազակապետա­կան վարչախմբի պարագլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին։ Այդ պարագայում անհնար է պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղում զանգվածային շարժում սկսվի հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրի դեմ։

«Մյուս կողմն այն է, որ գուցե Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն է հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի պաշտպանած ծրագրին։ Դա, կար­ծես թե, կողմնակիորեն հաստատվում է այն իրողությամբ, որ Ղարաբաղի պաշտոնա­կան ներկայացուցիչները, դժգոհելով Մոսկովյան հռչակագրի տակ իրենց ստորագրու­թյան բացակայության առթիվ, բոլորովին չեն վիճարկում այդ հռչակագրի բուն բովան­դակությունը», - ասել է նա։

Միաժամանակ նախկին նախագահը ընդգծել է, որ Շարժման մարտավարության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում, սակայն չի կարծում, որ այն դոգման է և, ընդհանրապես, փոփոխությունների ենթակա չէ։

«Նայած իրադրության՝ մեր մարտավորությունը ցանկացած պահի կարող է փոխվել, մանավանդ նկատի ունենալով, որ Հայաստանին առաջիկայում սպասում են լուրջ ցնցումներ՝ կապված տնտեսական ճգնաժամի խորացման հետ», - եզրափակել է Տեր-Պետրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: