477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը. Լևոն Տեր-Պետրոսյան
12:03
22 Դեկտեմբերի 2008

Քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ, հայ–թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու և հայ–թուրքա­կան սահմանը չի բացվելու, ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին՝ ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջին համաժողովի ժամանակ։

«Սակայն մեթոդաբանական այդ սկզբունքի իրականացումը կախված է նրանից, թե որքան անկողմնակալ և կառուցողական կլինի Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մասնավո­րա­պես, Ադրբե­ջա­նի վրա ազդեցություն գործելու առու­մով», - ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Տեր-Պետրոսյանի ելույթում։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքա­կան կողմն, ակնհայտորեն, նկատի ունի նաև Ցեղասպանության հարցով հայ և թուրք պատմա­բանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը։

2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հանդես եկավ պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը զբաղվելու է անցած դարասզկբին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների և տեղահանման հանգամանքների ուսումնասիրությամբ։

«Մոռացված այս գաղափարը, որն անզգուշաբար քաղաքական օրակարգ մտավ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, կարող է լուրջ և անհարկի խոչընդոտներ հարուցել ինչպես Ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ ակնհայտ է, որ մի կողմից՝ Թուրքիան չի հրաժարվելու այդպիսի հանձնաժողով ստեղծելու սևեռուն մտադրությունից, մյուս կողմից՝ Սարգսյանը, ամենամեծ ցան­կության դեպքում անգամ, հասարակական կարծիքի ճնշման տակ, չի կարողա­նալու դրականորեն արձագանքել այդ մտադրությանը», - ընդգծել է նա։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: