480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմին հանձնված ադրբեջանցի զինծառայողն ուզում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ
20:17
19 Դեկտեմբերի 2008

Կամավոր կերպով հայկական կողմին հանձնված ադրբեջանցի զինծառայող Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովը ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ։

Ադրբեջանի  Հանրապետության զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի 707 մոտոհրաձգային բրիգադի 1-ին գումարտակի 19-ամյա զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովը հոկտեմբերի 8-ին խախտել էր հայ-ադրբեջանական սահմանը և կամավոր հայկական կողմին գերի հանձնվել։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հարցազրույցում Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ծառայելու ընթացքում կտտանքների է ենթարկվել։

Նրա խոսքերով, իրեն ստորացնում էին 707 բրիգադի 5-րդ գումարտակում, որը տեղակայված է Ղազախում։

Զինծառայողի խոսքերով, այնտեղ ծառայել է երեք ամիս, այնուհետև ուրախացել, որ տեղափոխում են հենակետ` մտածելով, թե ինը զինվոր է լինելու և մեկ սպա, ուստի ավելի հեշտ կլինի ծառայությունը:

«Սակայն միևնույնն էր` ինձ Բազահլի հենակետում էլ էին ծեծում և կտտանքների ենթարկում, ինչին չդիմանալով` ես ինքս ինքնաձիգից կրակել եմ իմ ձախ ոտնաթաթին, որից հետո տեղափոխվել եմ հոսպիտալ, ապաքինվել, ապա նորից վերադարձել հենակետ: Սակայն հրամանատարությունը շարունակում էր ինձ ծաղրել` համեմատելով  ավանակի հետ»,- ասաց Հասանովը:

Նա դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին` խնդրելով ստուգումներ իրականացնել Ղազախի 707 բրիգադում, մասնավորապես, 5-րդ գումարտակում և Ասլան Բեյլի, Գայ Մախլի, Քյամարլի 1-ին գումարտակի բոլոր հենակետերում:

«Թող ստուգեն և տեսնեն, թե ինչու են այսպիսի երևույթներ տեղի ունենում: Հրամանատարությունը ծեծի է ենթարկում չունևորների երեխաներին, ովքեր ծառայում են հենակետերում, իսկ ունևորներն իրենց զինգրքույկները ստանում են իրենց իսկ տներում: Իհարկե, հասկանում եմ, որ բոլորն էլ պետք է ծառայեն բանակում, բայց այդ դեպքում ինչո՞ւ հարուստների երեխաները չեն ծառայում»,- նշեց Հասանովը։

Նա թվարկեց ադրբեջանական բանակում կաշառակերության, զինվորների նկատմամբ ծաղրի, սպաների կազմակերպած հարբեցողության բազմաթիվ դեպքեր։

Հասանովը, մասնավորապես, նշեց, որ ադրբեջանական բանակում ծառայելիս իրեն փորձել են խեղդել, գրեթե ամեն օր ծեծի են ենթարկել:

Նրա խոսքերով, Ադրբեջանի Զինված Ուժերում աղքատ ընտանիքների երեխաներն անընդհատ ծեծի են ենթարկվում, նրանց նույնիսկ սպանում են, իսկ հետո սպանությունը ներկայացնում որպես հայկական կողմից եկած կրակոցների արդյունք։

«Ես Հայաստան եմ եկել սեփական կամքով և կդառնամ Հայաստանի քաղաքացի, իսկ Ադրբեջան այլևս երբեք չեմ վերադառնա, քանի որ այնտեղ ինձ ծեծում և ստորացնում են»,- նշեց նա։

Հասանովի խոսքերով, Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում և տրամադրում բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները։ 

Շնորհակալություն հայտնելով բժշկական անձնակազմին՝ նա նշեց, որ հայ բժիշկները պատրաստ են իրեն անվճար վիրահատել, այն դեպքում, երբ Ադրբեջանում իր ծնողներն այդ վիրահատության համար միջոցներ չունեին։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանին նախագահներին և հայտարարում, որ 19 տարի ես Ադրբեջանի քաղաքացի եմ եղել, իսկ այսուհետ ուզում եմ Հայաստանի քաղաքացի լինել, և Ադրբեջան այլևս չեմ գնա։ Սա իմ վերջնական որոշումն է»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։