481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության աշխատակիցներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ
19:11
19 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության աշխատակիցներին՝ դեկտեմբերի 20-ին նշվող նրանց  մասնագիտական տոնի առթիվ։ 

Նրա խոսքերով, ազգային անվտանգության մարմինները առանցքային դեր են խաղում պետականության կայացման ու ամրապնդման գործում։

«Մեր պետականության զարգացման տարբեր փուլերում անվտանգության ապահովման կարևորագույն պարտականությունը վստահվել է ձեզ, և դուք պատվով եք իրականացրել ձեր առաքելությունը»,- ասվում է Խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանի կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։  

«Հայրենիքին անվերապահ նվիրվածությունը, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, պետության կողմից ձեզ վստահված կարևորագույն պարտականությունների արդյունավետ իրականացումը, քաղաքացիական ճշմարիտ կեցվածքը բնորոշ են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին»,- ասվում է ուղերձում:

Բաղդասարյանի խոսքերով, այսօր վստահությամբ կարելի է պնդել, որ ազգային անվտանգության ծառայությունը մեր անկախ պետականության կայացած հիմնասյուներից մեկն է, որը մեր երկրի համար փորձություններով լի ժամանակաշրջաններում միշտ ապացուցել է իր կենսունակությունը, առաջադրված խնդիրների պատշաճ իրականացումը:

«Որպես ԱԱԽ քարտուղար, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ձեզ այս տոնական օրվա կապակցությամբ, մաղթել առողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային հաջողություններ և ամենայն բարիք»,- նշվում է ուղերձում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: