480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կանգնած է հեռուստաեթերի և հեռուստատեսային գովազդի բովանդակության օրենսդրական կարգավորման անհրաժեշտութայն առջև. պատգամավոր
17:14
19 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կանգնած է հեռուստաեթերի և հեռուստատեսային գովազդի բովանդակության օրենսդրական կարգավորման անհրաժեշտութայն առջև, ուրբաթ հայտարարեց գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական խորհրդարանական  հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայաստանում անհրաժեշտ է լայնածավալ փոփոխություններ կատարել օրենսդրությունում՝ հեռուստաեթերի և հեռուստատեսային գովազդի իրավական կարգավորման և վերահսկման իրականացման գործընթացը եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար»,- ասաց Աշոտյանը հեռուստաեթերի և հեռուստատեսային գովազդի բովանդակության օրենսդրական կարգավորման հարցի լսումների ընթացքում։

Նա նշեց, որ Հայաստանը նախատեսում է վավերացնել Անդրսահմանային  հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան, ինչից հետո պարտավորված  կլինի վերանայել հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը։

«Մենք փորձում ենք առավելագույնս հաշվի առնել Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ, որպեսզի արդեն այսօրվանից սկսենք օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»,- ասաց Աշոտյանը։

Ինչպես կարծում է պատգամավորը, հայկական օրենսդրությունն ավելի ազատական է որոշ հարցերում, թեև վերահսկողության գործառույթի հարցում որոշ բացեր կան։

«Հայոց լեզուն՝ հայհոյանքով խառնված, չի կարող հաճելի լինել որևէ մեկին։ Հաճախ այդ երևույթը սարսափելի չափերի է հասնում, հատկապես ցերեկային ժամերին հեռուստաեթեթրից հնչող ոչ պատշաճ արտահայտությունները։ Այդ երևույթը վերացնելու համար շատ բան կա անելու»,- ասաց Աշոտյանը։

Միաժամանակ նա նշեց, որ տվյալ ոլորտում որոշ առաջընթաց է արձանագրվել ոչ թե օրենսդրական առումով, որտեղ դեռ բացթողումներ կան, այլ այն իմաստով, որ որոշ հեռուստաալիքներ լուրջ սրբագրումներ են կատարել իրենց սերիալների բովանդակության մեջ:

ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։