481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը նախատեսում է «Խաղաղության շրջագայություն» սկսել հաջորդ տարի
16:39
19 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կոմպոզիտոր Արա Գևորգյանը նախատեսում է «Խաղաղության շրջագայություն» սկսել հաջորդ տարի:

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսում  հայտնեց կոմպոզիտորը, ողջ աշխարհում խաղաղության կոչ անող շրջագայությունը կանցկացվի Ավստրալիայում, Սիրիայում, Լիբանանում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Կանադայում, Ֆրանսիայում և կավարտվի Երևանում՝ 2010 թվականին։

Համերգային ծրագրում կընդգրկվեն ինչպես կոմպոզիտորի նոր ստեղծագործությունները, այնպես էլ ունկնդիրների կողմից արդեն  սիրված երաժշտական կոմպոզիցիաները։

«Դա աննախադեպ շրջագայություն կլինի, քանի որ դեռևս չեն կազմակերպվել նման լայնամասշտաբ խաղաղություն քարոզող միջոցառումներ»,- նշեց Գևորգյանը։

Ըստ նրա, շրջագայությունը և Երևանի եզրափակիչ համերգը կնպաստեն Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը։

Ամփոփելով 2008թ. երաժշտական գործունեության արդյունքները՝ Գևորգյանը նշեց Օլիմպիադային մասնակցած հայ մարզիկների համար իր կողմից գրված օրհներգի հաջողությունը։

Օրհներգի երաժշտության հեղինակը Գևորգյանն է, տեքստի հեղինակը՝ Արամայիս Սահակյանը։

«Մինչև Ամանոր կթողարկվի իմ նոր՝ «Վաղարշապատ» սկավառակը, ինչպես նաև Կրեմլում կայացած իմ համերգի DVD-ն»,- հավելեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։