486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի զանգվածային անկարգությունների քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» պաշտպանության կողմը պահանջում է դատավորի բացարկը
15:44
19 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի զանգվածային անկարգությունների քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» պաշտպանության կողմը հանդես է եկել դատավոր Մնացական Մարտիրոսյանի բացարկի մասին միջնորդությամբ։

Այսպես կոչված՝ «յոթի գործով» դատավարությունը սկսվեց այսօր մայրաքաղաքում։ Գործով անցնում են Ազգային Ժողովի երեք պատգամավորներ և ԱԳՆ նախկին նախարարը։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Ինչպես դատարանում հայտնեց մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ հրապարակելով դատավորի բացարկի միջնորդությունը, պաշտպանական կողմը խելամիտ կասկածներ ունի նախագահողի օբյեկտիվության և անաչառության առնչությամբ։

Ինչպես հայտնեց Ոսկանյանը, դատավորը «անհիմն մերժել է պաշտպանության կողմի մի շարք միջնորդություններ, մասնավորապես, լրացուցիչ վկաների հարցաքննության և լրացուցիչ ապացույցների ուսումնասիրության մասին»։

Մյուս մեղադրյալների պաշտպանները կողմ հանդես եկան դատավորի բացարկի միջնորդությանը։

Մեղադրայլներից մեկը՝ Շանթ Հարությունյանը, նշեց, որ «տվյալ դատավարությունը ինքը համարում է ոչ թե դատ, այլ քաղաքական հաշվեհարդար իր նկատմամբ այն բանի համար, որ իր քաղաքական հայտարարություններով և ելույթներով փորձել է Հայաստանում ձևավորել քաղաքական կամք՝ ռուսակա իմպերիալիզմի դեմ»։

Հարությունյանը միջնորդեց իր գործն առանձին վարույթ ընդունելու մասին՝  պատճառաբանելով, որ չի ցանկանում հարվածի տակ դնել իր կողմնակիցներին և նրանց փաստաբաններին։ Նա հանդես եկավ նաև երկու քաղաքական հայտարարություններով։

Պաշտպանության միջնորդությանը միացան նաև տուժածները, մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն արդեն դիմել է դատավարությանը և ի սկզբանե անարդար է համարել յոթի գործով դատավարությունը։

Մեղադրող կողմը հայտարարեց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ պաշտպանության հիմնավորումը, թե դատավորը գործը վարույթ է ընդունել չափազանց սեղմ ժամկետներում, անհիմն է։

Մեղադրող կողմն ուշադրություն դարձրեց, որ վարույթ գործի ընդունման ժամկետները սահմանված են Քրեակատարողական օրենսգրքով, և դատավորը գործում էր դրան ահամապատասխան։

Ներկայումս հայտարարված է մեկժամյա ընդմիջում, ինչից հետո դատավորը կհրապարակի որոշումը միջնորդության վերաբերյալ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։