486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում» օրինագիծը կներկայացվի Հայաստանի կառավարությանը 2009 թ.-ին
14:51
19 Դեկտեմբերի 2008

«Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում» օրինագիծը կներկայացվի Հայաստանի կառավարության քննարկմանը 2009 թ.-ին, տեղեկացրեց «Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի նախագահ Արևիկ Սարգսյանը։

«Մեր ասոցիացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այս օրենսդրական նախաձեռնության հեղինակն է, որը, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում»», - ասաց Սարգսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Նրա խոսքերով, օրինագիծը կներկայացվի կառավարությանն արդեն հաջորդ տարի։

«Այս օրենքին վաղուց են սպասում։ «Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում» հայեցակարգի մեկ տարբերակն ընդունվել էր կառավարության կողմից երկու տարի առաջ, իսկ նոր հայեցակարգն այժմ արդեն մշակված է», - ասաց նա։

Ինչպես նշեց Սարգսյանը, օրինագծի վրա աշխատել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողովը և միջազգային փորձագետները, որոնց հետո պայմանագիր է կնքել ՄԱԿ-ի մասնագիտական կրթության ծրագիրը։

«Այսօր մենք Երևանում պատրաստվում ենք քննարկել հայեցակարգը և օրինագիծը՝ 60 մասնագետների և տարբեր ոլորտների կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությամբ, բոլոր նրանց հետ, ում հետաքրքրում են մեծահասակների կրթության հարցերը», - ասաց Սարգսյանը։

Օրինագիծը քննարկվելու է մեծահասակների կրթության շաբաթվա շրջանակներում, որը ամեն տարի կազմակերպում են «Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիան, DVV International գերմանական կազմակերպության հայկական ներկայացուցչությունը և մի շարք այլ կազմակերպություններ։

«Մեծահասակների կրթության շաբաթ 2008»-ը սկսվել է դեկտեմբերի 15-ին և կտևի մինչև շաբաթվա վերջ՝ դեկտեմբերի 21-ը։ Շաբաթվա ընթացքում կոնցեպցիան և օրինագիծը դեկտեմբերի 15-18-ը քննարկվել են Հայաստանի ութ քաղաքներում, յոթ մարզերում, իսկ Երևանում օրինագիծն առաջին անգամ կքննարկվի ուրբաթ օրը։

«Մեծահասակների կրթությունը և ուսուցումը ողջ կյանքի ընթացքում» կապված է մարդկային կենսագործունեության բոլոր կողմերի հետ՝ սկսած փոքր տարիքից և մինչ կյանքի վերջը, այն նաև կապված է ինչպես մասնագիտական կրթության, այնպես էլ կրթական ցենզի, մշակույթի, քաղաքացիության մակարդակի բարձրացման հետ», - ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ մարդը պետք է կրթության իրավունք ունենա ցանկացած տարիքում, և այս պահի դրությամբ այդ իրավունքն ամրագրված չէ օրենքում։

«Մենք ունենք կրթության մասին օրենք, որտեղ ասված է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կրթության իրավունք ունի։ Գոյություն ունի նաև տարրական կրթության մասին, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության մասին օրենք, սակայն չկա «ցմահ» կրթության մասին օրենք», - ասաց նա։

Սարգսյանը նաև նշեց, որ մեծահասակների կրթություն ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն մասնագիտական, այլ նաև մշակութային և քաղաքացիական կրթությունը։

«Շատերը սկսել են, օրինակ, երաժշտություն ուսումնասիրել բավականին  մեծ  տարիքում և մեծ հաջողություն են ունեցել», - ասաց նա։ «Օրինակ, Խաչատրյանը», - ավելացրեց նա ժպիտով։

Սարգսյանի կարծիքով, այդ օրենքը մեծ ճանաչում կունենա Հայաստանի բնակչության շրջանում, քանի որ մեծահասակներին հնարավորություն կընձեռնի անհրաժեշտության դեպքում ստանալ ևս մեկ մասնագիտական կրթություն, իսկ տարեցներին հնարավորություն կտա սովորել ինչ-որ նոր բան և չզգալ հասարակությունից մերժված։

Սարգսյանը նաև նշեց, որ այս ամենին, հավանաբար, կցուցաբերվի ֆինանսական օգնության ինչպես պետության, այնպես էլ տարբեր հիմնադրամների կողմից։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: