481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է խթանի ռուսական կապիտալի ներդրումային հոսքերը. փորձագետ
18:09
18 Դեկտեմբերի 2008

Հայաստանի համար եկել է պահը, երբ պետք է զբաղվել ինստիտուցիոնալ բարեփոխումներով ու ներդրումային հոսքերի զարգացման խթանմամբ, այդ թվում ռուսական կապիտալի, ասաց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Այսօր Հայաստանում ներդրումային և բիզնես կլիման բավականին հետաքրքիր են և «անվտանգ»։ Իհարկե, մենք շուտով կբախվենք արտահանման ու փոխանցումների գծով դրամական հոսքերի կրճատման հետ, բայց այդուհանդերձ լուրջ ռիսկեր չկան»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Սոցիալապես պատասխանատու պետությունը գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով Մոսկվա-Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջի ընթացքում։

Խոսելով ճգնաժամի հաղթահարման փուլերի մասին՝ փորձագետն ընդգծեց, որ աշխարհում անպայման կգտնվի համաշխարհային տնտեսության գլոբալ կարգավորման ճարտարապետության ձևավորման նոր մոտեցում և, առաջին հերթին, ֆինանսական հատվածի։   

«Այսօր աշխարհի լավագույն մտքերն արդեն հետադարձ հայացքով ուսումնասիրում են պատճառահետևանքային կապն ու փորձում հարցերին պատասխաններ գտնել»,- ասաց նա։

Սանդոյանի խոսքերով, այն պետությունները, որոնք ամեն դեպքում ճգնաժամից դաս կքաղեն և կարճ ժամանակահատվածում կհաջողացնեն լուրջ, որակական, խորն ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել, անպայման շահող դուրս կգան։ 

«Չկա բարիք առանց չարիքի, և ցանկացած ճգնաժամ կարելի է շահեկանորեն օգտագործել»,- կարծում է նա։

Այս առնչությամբ փորձագետը հույս հայտնեց, որ Հայաստանում դա հասկանում են, քանի որ այսօր կառավարությունն արդեն գործողությունների իրական, բավականին հետաքրքիր և մանրամասն ծրագիր ունի, որում խոսվում է խորը բարեփոխումների մասին։

Բացի այդ, Սլավոնական համալսարանի պրոռեկտորի խոսքերով, հետխորհրդային երկրները կարող են միմյանց օգտակար լինել։

«Պետք է օպտիմալ լուծումներ գտնել, մասնավորապես հայկական տնտեսությունում ռուսական կապիտալի մասնակցության ալիքների միջոցով, և խոսել ոչ թե օգնության, այլ տնտեսության իրական հատվածում ներդրումային ու ֆինանսական օպերացիաների գծով բիզնես-ակտիվության մասին»,- ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: