487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Քաղբանտարկյալների» խնդիրը առաջնահերթային լուծում է պահանջում. փորձագետ
16:58
18 Դեկտեմբերի 2008

«Քաղբանտարկյալների» խնդրի լուծումը պետք է հայկական իշխանությունների առաջնահերթային առաջադրանքը լինի, կարծում է հայ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

«Առաջին հերթին պետք է սկսել լուծել երկրի այն ներքին խնդիրները, որոնց է հառված միջազգային հանրության ուշադրությունը։ Եթե կաշառակերության խնդիրը մեզ մոտ այնքան էլ սուր չէ, որպեսզի ԵԽ դիտարկմանը հանձնվի, ապա այն այնքան էլ հրատապ չէ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։  
 
Հայ հասարակությունը քաղբանտարկյալներ է համարում Երևանում մարտի 1-ին իրավապահ մարմինների և նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բոքոքող ընդդիմության կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված անձանց։

Սեդրակյանի կարծիքով, մարտյան դեպքերի մեղավորը «նեղամտությունն է», համաձայն որի գլոբալ խնդիրները պետք է ուժով լուծել։

«Ժամանակակից աշխարհում ոչ մի խնդիր ուժով չի լուծվում։ Անգամ Ամերիկան չկարողացավ ուժով լուծել Իրաքի հետ ունեցած խնդիրները»,- ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով, իմաստ չունի մտածել, թե ով էր մարտյան դեպքերի մեղավորը կամ բանտում նստածները «քաղբանտարկյալներ են, թե հանցագործներ»։

«Ավելի կարևոր է ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը, քանի որ երկրի համար ավելի ձեռնտու է, եթե քաղբանտարկյալների նման խնդիրներ ընդհանրապես չլինեն»,- նշեց քաղաքագետը։    

Սեդրակյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները պետք է ներքին խնդիրների լուծման համար «ներողություն խնդրելու կուլտուրա» փոխառեն, քանի որ դրանցից հաճախ արտաքին քաղաքականության խնդիրներ են առաջանում։   

«Բուշը ներողություն է հայցում միջազգային հանրությունից, նմանատիպ շարժում նկատվում է նաև Թուրքիայում։ Ցանկալի կլիներ, որ ներողություն խնդրելու կուլտուրան Հայաստան ևս մուտք գործեր, քանի որ մենք միմյանցից ներողություն հայցելու շատ պատճառներ ունենք, իսկ ներողությունից է սկսվում երկրի որոշակի քաղաքական ապագան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներողություն խնդրելու ձևին, ապա քաղաքագետը կարծում է, որ իշխանություններ դա պետք է անեն ներքին խնդիրները լուծելու միջոցով։

«Հայաստանը պետք է մաքրի իր ներքին քաղաքականությունը ոչ թե պարզապես ժողովրդավարություն ձևացնելու համար, այլ իսկապես դեպի ժողովրդավարություն քայլեր անելու համար։ Մենք դեռ պետք է արտաքին խնդիրներ լուծենք, որոնք ժանամակի հետ խորանում են։ Այդ իսկ պատճառով մեզ, ի վերջո, պետք է կողմնորոշվել, ներողություն խնդրել, ընդունել սխալներն ու առաջ շարժվել»,- ասաց Սեդրակյանը՝ հուսալով, որ մինչև Նոր Տարի հայկական բանտերում «քաղբանտարկյալներ» չեն լինի։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ 0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: