480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Պետության դերը պետք է սոցիալապես պատասխանատու լինի համաշխարհային ճգնաժամի պայմաններում. ՀՀ խորհրդարանի պատգամավոր
15:15
18 Դեկտեմբերի 2008

Հայաստանի իշխող հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում պետության դերը պետք է սոցիալապես պատասխանատու լինի։

«Ադամ Սմիթի հայտնի գիշերային պահակի մոտեցումը, որը թախծոտ նայում է գործերի ավելի վատթարացող վիճակին և ում գործառույթն է միայն վիճակագրական տվյալների արձանագրումը, քարոզվել և տարածվել է շատ տասնամյակներ շարունակ, այդ թվում նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից։ Նրան փորձում էին վերարտադրել շատ երկրներում, ինչը բավականին ծանր հետևանքներ ունեցավ՝ տարածաշրջանային ճգնաժամերի տեսքով», - ասաց Նաղդալյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ «Սոցիալապես պատասխանատու պետությունը գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով Մոսկվա-Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջի ընթացքում։

Նրա խոսքերով, այսօր համաշխարհային ճգնաժամի շրջանակներում անհրաժեշտ է վերադառնալ այդ խնդրին։ «Հարցն այն է, թե անհրաժե՞շտ է, արդյոք, սահմանափակվել միայն սոցիալական քաղաքականությամբ՝ այդ հարցի ստանդարտ, կարծրատիպային մտածողությամբ, որը գոյություն ունի նորմալ տնտեսության շրջանակներում, թե՞ այսօր դա պետք է լինի որևէ այլ բան։ Մեր հասկացությամբ այդ առանձնահատուկ բանը իրական հատվածի ոլորտներին աջակցելն է։ Այսինքն, անհրաժեշտ է փորձել բուժել ոչ թե հետևանքները, այլ պատճառները», - նշեց պատգամավորը։

Նրա խոսքերով, առաջնային պատճառները ֆինանսային հատվածում էին, իսկ այնուհետև ֆինանսական ճգնաժամի առաջին փուլը սահուն կերպով վերածվեց ընդհանուր տնտեսական ճգնաժամի կամ իրական հատվածի ճգնաժամի։

«Հետևաբար, պետության քաղաքականությունը, նրա գործառույթը պետք է լինի աջակցության տեսքով՝ սկսած ֆինանսական, բանկային հատվածից, այսինքն այն ինստիտուտներին աջակցելու փորձերից, որոնք կապահովեն ավանդների, տոկոսադրույքների և ծավալների վարկավորման պահպանումը, ինչը արդյունքում կհանգեցնի իրական հատվածի նորմալ գործունեության շարունակությանը», - ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքերով, հակառակ դեպքում կարելի է բախվել արտադրության և ծառայությունների ծավալների անկման հետ, ինչը կհանգեցնի աշխատատեղերի կորստի, իսկ հետևաբար նաև զանգվածների աղքատացման, հարկերի հավաքման պակասի, ինչի արդյունքը կարող է դառնալ սոցիալական ծրագրերի կրճատումը և սոցիալական քաղաքականության ձախողումը։

«Այսպիսին պետք է լինի պետության դերի հասկացությունը ընդհանրապես, և նման դերը կարելի է սոցիալապես պատասխանատու անվանել։ Անհրաժեշտ է սկսել ֆինանսական հատվածին աջակցելուց, այնուհետև աջակցող միջոցներ առաջարկել փոքր և միջին բիզնեսին և փորձել նման կերպ պաշտպանել ինչպես աշխատողներին, այնպես էլ արտադրողներին՝ պահպանելով արտադրության ծավալներն ու աշխատատեղերը», - նշեց Նաղդալյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: